Բաժիններ՝

Սերգեյ Ֆուրսենկո. «Դուք ունեք ֆուտբոլային հիանալի ենթակառուցվածքներ»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում` ֆուտբոլի ակադեմիայում, տեղի ունեցավ ՀՖՖ 12-րդ տարեկան ժողովը: Միջոցառմանը ներկա էր նաև ՈՒԵՖԱ-ի Գործկոմի անդամ, Ռուսաստանի Ֆուտբոլային միության նախկին նախագահ Սերգեյ Ֆուրսենկոն: Ժողովի ավարտից հետո ՀՖՖ պաշտոնական կայքի թղթակիցը կարճ հարցազրույց ունեցավ Սերգեյ Ֆուրսենկոյի հետ:

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շատ արագ է զարգանում: Վերջին 10 տարիների ընթացքում շատ լուրջ ծախսեր են կատարվել ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ: Սա ներդրում է ապագայի համար: Դուք ունեք հիանալի ակադեմիա, գերազանց ենթակառուցվածքներ, որին կնախանձեին ՈՒԵՖԱ-ի անդամ շատ երկրների ֆեդերացիաներ: Այստեղ մարզվում են ազգային և տարբեր տարիքային հավաքականները, ինչպես նաև 800 երեխաներ, որոնք կարող են խաղալ և հանգստանալ հիանալի պայմաններում: Ինչպես ՀՖՖ նախագահը, այնպես էլ գործադիր տնօրենը ջանք ու եռանդ չեն խնայել այսպիսի արդյունքի հասնելու համար: Այս ամենը, բնականաբար, գրավում է ՈՒԵՖԱ-ի ուշադրությունը, իսկ ՈՒԵՖԱ-ն էլ իր հերթին աջակցություն է ցուցաբերում ակտիվ գործունեություն ծավալող ֆեդերացիաներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս