Դեսպան Մինասյանն իր հավատարմագրերը հանձնեց Մալթայի Արքայազնին

Մայիսի 14-ին Մալթայում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը (նստավայրը` Վատիկան) իր հավատարմագրերը հանձնեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և Մեծ Վարպետ Ֆրա Մեթյու Ֆեստինգին:

Հանդիսավոր արարողության ժամանակ իր ելույթում դեսպան Մինասյանը մասնավորապես անդրադարձավ հայերի և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի միջև գոյություն ունեցող պատմական կապերին և մշակութային ժառանգությանը` վստահություն հայտնելով, որ դրանք լավ հիմք կհանդիսանան քրիստոնյաների ժամանակակից մարտահրավերները միասին հաղթահարելու համար:

Մեծ Վարպետ Ֆրա Մեթյու Ֆեստինգը պատասխան ելույթում ջերմորեն ողջունեց Սուրբ Աթոռում ՀՀ առաջին դեսպանին` մաղթելով նրան արգասաբեր աշխատանք:
Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո դեսպան Մինասյանը և Մեծ Վարպետ Ֆրա Ֆեստինգը առանձնազրույց ունեցան:

Նույն օրը, ի պատիվ Հայաստանի նոր դեսպանի, Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և Մեծ Վարպետի անունից տրվել է ճաշ:

ՀՀ ԱԳՆ

Տեսանյութեր

Լրահոս