Արտավազդ Սահակյան. Վիրավորներից երեքի վիճակը ծանր է
Պլաստիկ վիրաբուժության կլինիկայի ղեկավար Արտավազդ Սահակյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Վերնիսաժի մոտ տեղի ուենցած կրակոցներից հրազենային վնասվածք ստացած վիրավորներից երեքի վիճակը ծանր է, իսկ երկուսինը՝ միջին ծանրության։ Հիմնականում վնասվածքները ստորին վերջույթներում են, իսկ մեկինը՝ որովայնի խոռոչում։ Ամենաթեթևը կնոջ՝ Ալվինա Հայրապետյանի, վիճակն է. նա ստացել է ոտնաթաթի վնասվածք։
Հիշեցնենք, որ այսօր ժամը 13.25-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վերնիսաժի մոտ կրակոցներ են հնչում:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ անհայտ անձը Վարդանանց փողոցի 18 հասցեի մոտ կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով 5 անձ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական անհետաձգելի միջոցառումներ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է: