Բաժիններ՝

Սևանի ավագ դպրոցի գերմաներենի ուսուցչուհու 2-րդ նամակը Աշոտյանին. «Մի՞թե այդ նամակը գերմաներեն եմ գրել, որ ոչ ոք չի ընկալում» (տեսանյութ). 1in.am

1in.am-ը գրում է. «Ակամա հայտնվելով «Դպրոցական սկանդալի» կիզակետում և գրեթե երկու շաբաթ շարունակ դառնալով լրատվամիջոցների կողմից անխնա կերպով շահարկված ու պիտակավորված անուն, ինչի պատճառով իմ պատիվն ու մանկավարժի կոչումը վարկաբեկվեց Հայաստանով մեկ, դիտարկումներս ու եզրակացություններս արեցի՝ լրատվականների պատրաստած նյութերը դիտելուց հետո: Փաստորեն, մեր երկրում կա մի նախարարություն, մի քաղաք, մի դպրոց, մի տնօրեն և ուսուցչական կոլեկտիվ, մի ծնողական ու աշակերտական հաշտ ու համերաշխ հանրություն, որտեղ բոլորը բոլորից գոհ են, որտեղ խնդիրներն իսպառ բացակայում են, տիրում է սիրո ու համերաշխության, ի բարօրություն կրթության և բարոյականության իդեալական մթնոլորտ: Եվ այս շրջանակի մեջ իմ՝ գերմաներեն լեզվի ուսուցչուհուս, բարձրացրած ու ահազանգած լրջագույն մասնագիտական և մանկավարժական խնդիրները ընդամենը «երկու վիճող կանանց» միջադե՞պ է (այսկերպ է որակել եղելությունը կրթության նախարար Արմեն Աշոտյանը՝ 1in.am-ի տեսանյութում):

Մի՞թե այդ նամակը գերմաներեն եմ գրել, որ ոչ ոք չի ընկալում ինչի մասին է խոսքը: Այսինքն՝ Ձե՞զ էլ կարողացան շեղել բուն խնդիրներից, պարոն նախարար, հրամցնելով ինչ-որ «էրոտիկ սկանդալի» անհեթեթ վարկած: Ինչպես տեսանյութում տեսաք, երեխաներն իրենք էլ վերջապես խոստովանեցին, որ բոլորին տհաճ թվացած տեսանյութը ուսուցչուհին կասեցրել է: Հարց է ծագում՝ էլ ինչի՞դեմ են բողոքել աշակերտները՝ այն էլ դեպքից երեք շաբաթ անց»,- ասել է Սևանի դպրոցի գերմաներենի ուսուցչուհին:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս