Սաակաշվիլու խոսքերով՝ վերջին տասնամյակի ընթացքում Վրաստանն աճեցրել է երիտասարդ բարեփոխիչների մի ամբողջ սերունդ:
«Մի օր, երբ դասի ժամանակ ուսանողներին պատմում էի Առաջին Հանրապետության մասին, ես ինձ բռնեցի մի բանում, որ ինչքան էլ սխալներ եղած լինեին, վերջապես հռչակվեց հայոց պետություն, 600-700 տարի հետո այս հողի վրա պետականության խնդիր դրվեց, և փառք ու պատիվ մեր մեծերին: Ես կարծում եմ, որ ոչ թե պետք է դատենք, այլ պետք է հպարտանանք մեր անցած պատմությամբ, մեր մեծերով ու մտածենք, թե ինչպես կերտենք այսօրվա պետությունը, որ անցյալի սխալները չկրկնենք»:
ՎՊ զեկույցում նշված 2012-2013 թվականներին «Բույսերի պաշտպանության միջոցառումներ» ծրագրի շրջանակներում անտառի վնասակար օրգանիզմների դեմ ավիացիոն պայքարի միջոցառումների իրականացման վերաբերյալ
Ֆրանսիայում ընդգծել են, որ տարածաշրջանում ֆրեգատի հայտնվելը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին:
«Ես չեմ հավատում մի իշխանության, որը կգա ու վերահսկողական բոլոր լծակները կամ լծակների մեծ մասը կտա ընդդիմությանը, այդպիսի իշխանություն չեմ տեսել, կներեք ինձ, և դա բարի ցանկությունների ժանրից է։ Եթե ընդդիմությունն ասում է՝ լավ, դուք մեծամասնություն եք, բոլոր վերահսկողական բոլոր լծակները տվեք մեզ… իհարկե կան երկրներ, որտեղ Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնը կամ չգիտեմ մեկ այլ վերահսկողական մարմին օրենքով կամ Սահմանադրությամբ տրվում է ընդդիմությանը, բայց մեզ մոտ այդպիսի ավանդույթներ չի եղել»:
«Աքսոր, գնդակահարություն… ինքը եղել է այս ջարդի, սպանիչ մեքենայի կիզակետում։ Ես կարծում եմ՝ նրա արձանը չպետք է դրվի։ Ես կարծում եմ, որ նրա արձանը տեղարդրելը աններելի վատ իրողություն է»,- ասել է Կարախանյանը։
Առաջիկա 5 տարում հեղուկացված գազի համաշխարհային շուկան տարեկան աճելու է 5 տոկոսով:
Այս մասին հայտարարել է Պակիստանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը հակառակորդի կողմից իրականացված դիվերսիոն հարձակման փորձին: Ս. Օհանյանի խոսքով՝ վերջին շրջանում որոշակի լարվածություն կա շփման գծում։
Այսօր մենք կանգնած ենք Սարդարապատում և գլուխ ենք խոնարհում Հայաստանի վերջին հողակտորը պաշտպանած և հայության վերջին բեկորներին փրկած նահատակների հիշատակի առաջ:
168.am-ի հարցին, թե, իր կարծիքով, այսօր կա՞ սպառնալիք Հայաստանի Հանրապետության անկախությանը, Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «Դե որ սենց վերցնենք, Նոստրադամուսն էլ չի կարա պատասխանի: Ուկրաինայի պես երկիրն իրա սաղ տեխնիկան ծախեց սրան-նրան, մանավանդ Ադրբեջանին, բայց էսօր ընկել ա կռվի մեջ, տեխնիկա չունի: Էս մոլորակի վրա ոչ մեկ գարանտիա չունի, թե կռիվ կլինի, թե չի լինի: Մեզնից է կախված: Եթե մենք լավ լինենք, հզոր, միասնական լինենք, անկախությունը կպահենք: Եթե պառակտվեցինք, թուլացանք, իրար չհարգեցինք, միշտ վատը տեսանք, վատից խոսեցինք, հնարավոր է` վտանգներ լինեն: Մանվանդ այսօր մեր տարածաշրջանում չորս կողմից վտանգավոր հարևաններ են»:
«Ես աճուրդի հետ կապված չեմ կարող ասել, մենք նման գործառույթներ չունենք, բայց ինձ հայտնի են ճարատարապետների և հատկապես հեղինակների մտահոգությունները՝ կապված այդ կառույցի արժեքի հետ: Եվ պետք է ասել, որ այդ մտահոգությունները տեղին են: Այսինքն՝ ես պատրասվում եմ անպայման հասկանալ՝ պայմանագիրը, թե ինչ է այնտեղ գրված»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը՝ անդրադառնալով Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի վաճառքին:
Նախախորհրդարանը կոչ է անում համազգային քաղաքական պատասխանատվության բեռը կրելուն պատրաստ բոլոր հայորդիներին՝ առաջադրել իրենց թեկնածությունը Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր դառնալու նպատակով և անձնական մասնակցությամբ ապահովել գոյութենական ճգնաժամի հաղթահարման ու հեռանկարային զարգացման երկու հիմնական միջոցների՝ ազգային ընտրախավի ու ինքնիշխան պետության ձևավորումը:
Տասնամյակների հեռավորությունից այսօր առավել քան ակնհայտ է՝ Առաջին Հանրապետության հռչակումը դարակազմիկ իրողություն էր: Հայ ժողովուրդը կարողացավ ապացուցել և վերահաստատել պետություն ունենալու իր իրավունքը: Տարիներ անց՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին մեր պետությունը վերահաստատեց իր անկախությունը, ինչի վկան, կրողն ու պահպանողը մենք ենք ու մեր սերունդները:
ՀՀ ոստիկանության նախկին պետ Ալիկ Սարգսյանն օրերս ասել էր, որ ինքն ու Վլադիրմիր Գասպարյանը չեն շփվում: Լրագրողներն այսօր ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանից հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ ինքն ու Ալիկ Սարգսյանը չեն շփվում: «Ինքը հիմա շատ ազատ ժամանակ ունի, իսկ ես շատ զբաղված եմ»,- ի պատասխան ասաց Վ. Գասպարյանը:
Վարչապետն ընդգծել է, որ ի հավելում գյուղատնտեսական տեխնիկայի և սարքավորումների ներկրված և պատվիրված ծավալի՝ պետք է վերջնականացնել դրանց պահանջարկը, որպեսզի կարճ ժամանակահատվածում ամբողջովին լուծվի գյուղտեխնիկայի սղության խնդիրը:
Բարեկամական Ադրբեջանը շարունակում է վստահաբար առաջ ընթանալ միջազգային արենայում իր հեղինակության ստեղծման, հետևողական ամրապնդման ճանապարհով:
«Չկան ձերբակալվածներ, չեմ ուզում կանխավ կարծիք հայտնել, բայց լրատվամիջոցներում գոյություն ունեցող բոլոր վարկածները՝ խոսքը գնում է առևանգման, ծեծի ենթարկելու, դանակահարություն, զեկուցում եմ ձեզ, չի համապատասխանում ճշմարտությանը»:
Հայաստանն այսուհետ նույնպես կմեկուսացվի տարածաշրջանային տնտեսական խնդիրներից:
Պորոշենկոն կարծում է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելը պետք է հավանության արժանանա երկրի քաղաքացիների մեծ մասի կողմից:
Լուկաշենկոն ընդգծել է, որ Բելառուսը մշտապես եղել ու մնում է Ուկրաինայի հուսալի հարևանը:
Լրագրողները Վլադիմիր Գասպարյանից հետաքրքրվեցին՝ ինչպես ինքը կվարվեր Վերնիսաժի դեպքերի մասնակիցն լինելու դեպքում: «Դուք պատկերացնո՞ւմ եք ինձ իրավիճակում: Ամեն ինչ հանդարտ կարգի կգար, նորմալ»,- ի պատասխան ասաց Վ. Գասպարյանը: Նա հաստատեց նաև այն տեղեկությունները, որ դեպքի վայրում «քննչականի պետ» է եղել:
Չեչնիան Ռուսաստանի Դաշնության սուբյհեկտներից մեկն է և ՌԴ-ի Սահմանադրության համաձայն, չունի զինված ուժեր:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Հանրային ծառայությունների համարանիշը այն 10 նիշանոց համարն է, որն ամրագրվում է ՀՀ քաղաքացու նույնականացման քարտում և օգտագործվում է պետական մարմինների, պաշտոնատար անձանց կողմից ֆիզիկական անձանց ծառայություններ մատուցելիս:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Գյումրու Վարդանանց հրապարակում մոտ 1 մետր երկարությամբ օձ է հայտնաբերվել: Քաղաքացիներից մեկն է նկատել օձին, բռնել է այն, տեղավորել արկղի մեջ և հանձնել «Ցայգ» հեռուստաընկերությանը:
Այս մասին ամերիկացի համանախագահը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
Առկա տեղեկատվության համաձայն, ԱՄՆ-ն արդեն իսկ հետազոտել է THAAD-ի տեղակայման հնարավոր վայրերը:
Հանրապետության օրը հրավեր ու քաջալերություն է մեզ այսօր` ամենայն նախանձախնդրությամբ հոգալու մեր պետականության զորացման, մեր երկրի բարգավաճման, մեր ժողովրդի բարօրության եւ ազգային մեր իղձերի իրագործման համար։