
Պուտինը Պորոշենկոյին կշնորհավորի միայն ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պյոտր Պորոշենկոյին շնորհավորելու հարցում կկողմնորոշվի այն բանից հետո, ինչ պաշտոնապես կհրապարակվեն Ուկրաինայի նախագահական ընտրությունների արդյունքները:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը. «Երբ պաշտոնապես կհրապարակվեն վերջնական արդյունքները, այդ ժամանակ էլ կընդունվի որոշում: Նախագահն արդեն իսկ նախապես հայտարարել է, որ մենք հարգում ենք անցկացված ընտրությունների արդյունքները»:
Ուկրաինայի ԿԸՀ-ը հաշվարկել է քվեների 98.66 տոկոսը, որոնց համաձայն, Պյոտր Պորոշենկոն հավաքել է քվեների 54.69 տոկոսը: