
Լուկաշենկոն շնորհավորել է Պորոշենկոյին

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Պյոտր Պորոշենկոյին՝ Ուկրաինայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Այս մասին հայտնել է Բելառուսի նախագահի կայքը:
Իր շնորհավորական ուղերձում Լուկաշենկոն կողմ է արտահայտվել երկու երկրների միջև բազմակողմ ու կառուցողական համագործակցություն ծավալելուն: Լուկաշենկոն ընդգծել է, որ Բելառուսը մշտապես եղել ու մնում է Ուկրաինայի հուսալի հարևանը.
«Մեզ համար կարևոր է, որ Ուկրաինան լինի կայուն ու ուժեղ պետություն»: Լուկաշենկոն Պորոշենկոյին հաջողություններ է մաղթել Ուկրաինայի միասնությունն ու բարգավաճումն ամրապնդելու հարցում: