Աննախադեպ ռեպրեսիաներ են, ցավում եմ՝ դեսպանատները առանց ծպտուն հանելու հետևում են․ Աննա Գրիգորյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ հայտարարել է, որ, իր գնահատմամբ, իրավապահ համակարգի վրա քաղաքական ճնշում կա, և փորձում են արագացնել գործընթացները։
Նա նաև պնդել է, որ իշխանության ներկայացուցիչները խոսում են «պատվերների» կատարման մասին, ինչը, նրա գնահատմամբ, պետական համակարգի և իրավական գործընթացների նկատմամբ ճնշման դրսևորում է։

