
Ողջ տարածաշրջանի համար վիթխարի կարևորություն ունի Ուկրաինայի բարեփոխումների հաջողությունը. Սաակաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ այսօր, երբ Ուկրաինայի ժողովուրդն առաջին անգամ այդքան միասնական ընտրեց քաղաքակրթության արևմտյան կուրսը, ողջ տարածաշրջանի համար վիթխարի կարևորություն ունի Ուկրաինայի բարեփոխումների հաջողությունը:
Սաակաշվիլու խոսքերով՝ վերջին տասնամյակի ընթացքում Վրաստանն աճեցրել է երիտասարդ բարեփոխիչների մի ամբողջ սերունդ, որը կոչված է կիսվել վրացական բարեփոխումների փորձով, որպեսզի օգնի Ուկրաինայի կառավարությանը նոր Ուկրաինա կառուցելու հարցում.
«Սակայն ես մտադիր չեմ զբաղեցնել ձևական պաշտոն: Մեր թիմը, վրացի տասնյակ փորձառու բարեփոխիչներ արդեն իսկ աշխատում են Կիևում ու Ուկրաինայի մյուս քաղաքներում: Մենք արդեն իսկ սկսել ենք աշխատել Կիևի նոր քաղաղաքապետի (Վիտալի Կլիչկո) հետ:
Ուկրաինական բարեփոխումների հաջողությունը նշանակում է տարածաշրջանում ազատության մեծ հաղթանակ: Իսկ դա կենսական նշանակություն ունի մեր Վրաստանի համար»: