Բաժիններ՝

Բոլոր այն անձինք, ովքեր այդ միջադեպի մեջ ներգրավված են եղել, մեզ հայտնի են. Վլադիմիր Գասպարյանը՝ Վերնիսաժի կրակոցների մասին

«Քննություն է գնում: Բոլոր այն անձինք, ովքեր այդ միջադեպի մեջ ներգրավված են եղել, մեզ հայտնի են: Քննություն է գնում, պարբերաբար կիրազեկենք ձեզ» ,- լրագրողների հետ զրույցում այս մասին այսօր ասաց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը՝ անդրադառնալով մայիսի 17-ին Վերնիսաժում հնչած կրակոցներին:

Լրագրողները Վլադիմիր Գասպարյանից հետաքրքրվեցին՝ ինչպես ինքը կվարվեր Վերնիսաժի դեպքերի մասնակիցն  լինելու դեպքում: «Դուք պատկերացնո՞ւմ եք ինձ իրավիճակում: Ամեն ինչ հանդարտ կարգի կգար, նորմալ»,- ի պատասխան ասաց Վ. Գասպարյանը: Նա հաստատեց նաև այն տեղեկությունները, որ դեպքի վայրում «քննչականի պետ» է եղել:

Հիշեցնենք, որ Վերնիսաժում կրակոցներ հնչել էին մայիսի 17-ին. այժմ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորված է Գոռ Առաքելյանը, ում մեղադրանքէառաջադրվելՔՕ 34-104-րդհոդվածի 2-րդմասի 1-ին, 6-րդև 10-րդկետերով (խուլիգանականդրդումներովերկուկամավելիանձանցսպանությանփորձ՝շատերիկյանքիհամարվտանագավորեղանակով), ինչպեսնաև՝ՔՕ 235-րդհոդվածի 1-ինմասով (ապօրինիկերպովհրազեն, ռազմամթերք, ակոսափողհրազենիփամփուշտներ, պայթուցիկնյութերկամպայթուցիկսարքերձեռքբերելը, իրացնելը, պահելը, փոխադրելըկամկրելը):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս