Բաժիններ՝

Մեզ անհրաժեշտ է ԱՄՆ-ի ու Եվրոպայի հետ անվտանգության նոր միություն. Պորոշենկո

Գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցի ժամանակ Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ երկիրը կարիք ունի անվտանգության մասին ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ նոր համաձայնագրեր ստորագրելու՝ ապահովելու համար իր ռազմական պաշտպանությունը:

Պորոշենկոն այդ կերպ է պատասխանել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցության մասին հարցին: Պորոշենկոն կարծում է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելը պետք է հավանության արժանանա երկրի քաղաքացիների մեծ մասի կողմից, սակայն ներկա դրությամբ չկա այդպիսի մեծամասնություն.

«Ընդհանուր առմամբ մեզ անհրաժեշտ է ԱՄՆ-ի ու Եվրոպայի հետ անվտանգության նոր միություն, որպեսզի նրանք Ուկրաինան պաշտպանեն ռազմական միջոցներով: Ես՝ որպես նախագահ, պայքարելու եմ այդպիսի միության ստեղծման համար ու անհապաղ կսկսեմ բանակցությունները»:

Հիշեցնենք, որ նախընտրական կամպանիայի ժամանակ Պորոշենկոն դեմ էր արտահայտվել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցելու վերաբերյալ հանրաքվեի անցկացմանը և միաժամանակ կողմ էր արտահայտվել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցելու վերաբերյալ հանրաքվեի անցկացմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031