
ԱՄՆ-ը դիտարկում է Հարավային Կորեայում ՀՀՊ համակարգ տեղակայելու հնարավորությունը. The Wall Street Journal

Ամերիկյան The Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի իշխանություննեը դիտարկում են Հարավային Կորեայում THAAD հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգ տեղակայելու հնարավորությունը: Այս մասին լրատվամիջոցին հայտնել են նրա աղբյուրները:
Նրանց հաղորդմամբ՝ Պենտագոնն այս շաբաթ նոր փորձ կձեռնարկի Ասիայի հետ համագործակցության ընդլայնման ուղղությամբ՝ հակազդելու համար Չինաստանի կողմից եկող հրթիռային սպառնալիքին: Առկա տեղեկատվության համաձայն, ԱՄՆ-ն արդեն իսկ հետազոտել է THAAD-ի տեղակայման հնարավոր վայրերը, սակայն տվյալ հարցի շուրջ դեռ չի ընդունվել վերջնական որոշում:
ՀՀՊ-ի տվյալ համակարգն ունակ է որսալ փոքր, միջին ու միջանկյալ հեռահարության հրթիռներ: 2013 թվականին ԱՄՆ-ն այդպիսի մեկ համակարգ արդեն իսկ տեղակայել է Խաղաղ օվկիանոսում գտնվող Գուամ կղզում՝ տեղի ամերիկյան ռազմաբազան պաշտպանելու համար: