
Գյումրու հրապարակում օձ է հայտնաբերվել. (տեսանյութ)
Tsayg.am-ը գրում է. Գյումրու Վարդանանց հրապարակում մոտ 1 մետր երկարությամբ օձ է հայտնաբերվել: Քաղաքացիներից մեկն է նկատել օձին, բռնել է այն, տեղավորել արկղի մեջ և հանձնել «Ցայգ» հեռուստաընկերությանը: Այդ մասին անմիջապես տեղյակ է պահվել Շիրակի մարզային փրկարարական վարչությանը: Դեպքի վայր է ժամանել մեկ մարտական հաշվարկ: Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Մարատ Սարիբեկյան «Ազդարար» լրատվականին փոխանցել է, որ օձի տեսակը կպարզվի մասնագետի կողմից, վնասազերծելուց հետո էլ կտեղափոխվի անվտանգ տարածք և բաց կթողնվի: Միաժամանակ պատասխանատուն հավելել է, որ Շիրակի մարզում թունավոր օձեր հազվադեպ են հանդիպում: