Չինաստանը հեղուկացված գազի ներկրումը մեծացնելու է 270 տոկոսով
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանը մինչև 2025 թվականը հեղուկացված գազի ներկրումը մեծացնելու է 270 տոկոսով կամ 3.7 անգամ՝ ներկայիս 18 միլիոն տոննայից հասցնելով մինչև 67 միլիոն տոննայի:
Առաջիկա 5 տարում հեղուկացված գազի համաշխարհային շուկան տարեկան աճելու է 5 տոկոսով: Դա բացատրվում է մի շարք երկրների ձգտմամբ՝ կապված իրենց գազամատակարարման աղբյուրները դիվերսիֆիկացնելու հետ:
Բացի այդ, հեղուկացված գազի շուկայի աճը պայմանավորված է գազի ասիական շուկայի յուրահատկությամբ, ուր զարգացած չէ խողովակաշարերի ցանցը, մինչդեռ վառելիքի պահանջարկը կտրուկ աճում է:
Եթե 2012 թվականին Ասիայում բնական գազի պահանջարկը կազմել է 684 միլիարդ խորանարդ մետր, ապա 2030 թվականին այն կազմելու է 1.15 տրիլիոն խորանարդ մետր: Առաջիկա տարիներին գազի պահանջարկն աշխարհում տարեկան աճելու է 2 տոկոսով: