
Ֆրանսիան ֆրեգատ է ուղարկում Սև ծով

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Փարիզը Սև ծով է ուղարկել «Սյուրկուֆ» ֆրեգատը: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը: Ակնկալվում է, որ ռազմանավը Սև ծով կհասնի մոտ ժամանակներս:
Ֆրանսիայում ընդգծել են, որ տարածաշրջանում ֆրեգատի հայտնվելը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին: Մայիսի կեսերին Սև ծով էր մուտք գործել ֆրանսիական «Դյուպյուի դե-Լոմ» հետախուզական նավը, ինչը նրա երկրորդ մուտքն էր Սև ծով վերջին երկու ամսում:
Մայիսի 23-ին էլ Սև ծով էր մուտք գործել ԱՄՆ ռազմածովային ուժերի «Վելա Գալֆ» հածանավը: Դրանով իսկ Սև ծովի ջրատարածությունում միանգամից կգտնվի ՆԱՏՕ-ի երեք ռազմանավ: