
Պուտինը Հանրապետության օրվա կապակցությամբ շնորհավորել է Իլհամ Ալիևին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ կապված մայիսի 28-ին Հանրապետության օրվա հետ:
Իլհամ Ալիևին հասցեագրած նամակում Պուտինը գրել է. «Բարեկամական Ադրբեջանը շարունակում է վստահաբար առաջ ընթանալ միջազգային արենայում իր հեղինակության ստեղծման, հետևողական ամրապնդման ճանապարհով:
Ռուս-ադրբեջանական հարաբերությունների դրական դինամիկան, որը հենված է բարիդրացիության ու փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա, վկայում է մեր ռազմավարական գործընկերության ամրության մասին:
Համոզված եմ, որ մեր սերտ փոխգործակցությունը թե՛ երկկողմ հենքով, թե՛ ԱՊՀ-ի ինտեգրացիոն մեխանիզմների շրջանակներում, հետագայում նույնպես զարգացում է ապրելու՝ հանուն երկու երկրների ժողովուրդների բարօրության, գլոբալ ու տարածաշրջանային անվտանգության ու կայունության ապահովման շահերի»:
Հիշեցնենք, որ Հանրապետության օրվա կապակցությամբ Իլհամ Ալիևին շնորհավորել են նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: