
ՌԴ-ի, Բելառուսի ու Ղազախստանի նախագահները վաղը կստորագրեն Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի նախագահները Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի վաղվա նիստում պլանավորում են ստորագրել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը. «Ներկայումս փաստաթուղթը գործնականում բերված է անհրաժեշտ վիճակի: Այսօր երեք երկրների փոխվարչապետները կփորձեն կարագավորել տեքստի համաձայնեցման մնացյալ 5 խնդիրները»:
Ուշակովը հավելել է, որ արդեն իսկ հստակեցված են ապագա միության հիմնական մարմինների տեղակայման վայրերը. Եվրասիական տնտեսական միության շտաբ-բնակարանը կգտնվի Մոսկվայում, դատարանը՝ Մինսկում, իսկ ֆինանսական կարգավորիչը՝ Ալմաթիում: