
Ադրբեջանը հետաքրքրված է պակիստանյան հեռահար հրթիռներով

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը հետաքրքրված է պակիստանյան հեռահար գործունեության հրթիռներով: Այս մասին հայտարարել է Պակիստանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը:
Վերջինիս ներկայացուցիչը հայտարարել է, որ կողմերն արդեն իսկ նախնական բանակցություններ են անցկացրել տվյալ թեմայի շուրջ. «Մեր միջև չկա որևէ խնդիր՝ կապված այդ հրթիռներն Ադրբեջանին վաճառելու հետ:
Այն փաստը, որ մեր երկրների միջև քաղաքական ու ռազմական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, մեզ հնարավորություն է տալիս առանց որևէ խնդրի Ադրբեջանին հանձնել ամենաառաջադեմ տեխնոլոգիական նվաճումները»:
Նա հավելել է, որ իրենք պատրաստ են Ադրբեջանին վաճառել ոչ միայն հեռահար հրթիռներ, այլև՝ պաշտպանական այլ համակարգեր, որոնց անհրաժեշտությունը զգում է Ադրբեջանը: Նա չի մանրամասնել, թե որ հրթիռների մասին է խոսքը: