 
                        Նարեկ Սարգսյանը՝ Մարզահամերգային համալիրի վաճառքի մասին (տեսանյութ)
 
                                    «Ես աճուրդի հետ կապված չեմ կարող ասել, մենք նման գործառույթներ չունենք, բայց ինձ հայտնի են ճարատարապետների և հատկապես հեղինակների մտահոգությունները՝ կապված այդ կառույցի արժեքի հետ: Եվ պետք է ասել, որ այդ մտահոգությունները տեղին են: Այսինքն՝ ես պատրասվում եմ անպայման հասկանալ՝ պայմանագիրը, թե ինչ է այնտեղ գրված»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը՝ անդրադառնալով Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի վաճառքին:
Ն. Սարգսյանն ասաց, որ շենքն ավարտուն ճարտարապետական համալիր է, ցանկացած պարագայում պետք է զերծ մնալ ապագայում ձևախեղումներից:
Հիշեցնենք, որ աճուրդի է հանվել Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, որի նախնական արժեքը19 մլրդ. 350 մլն. դրամ է:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        