Բանակցությունների նպատակն այն բանի ապացույցն է, որ Իրանի միջուկային ծրագիրը մշտապես եղել է խաղաղ:
Այսօր Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կկայանա Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի առաջնորդները պատրաստվում են ստորագրել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը: Այս մասին օրերս հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը, իսկ պայմանագիրը, ինչպես նախատեսվում է, ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1-ին: Հայտնի է, որ ստորագրման արարողությանը մասնակցելու են նաև Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը, և, ի թիվս այլ հարցերի, Աստանայում կողմերը քննարկելու են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման հարցը:
Ընտանիքի բարեկամներն ասում են, որ Մարինան շատ լավ տնտեսուհի է. կարողանում է կարել, ասեղնագործել եւ շատ լավ պատրաստել:
Ուղղակի մենք պետք է որոշակի տրամաբանական կանխատեսելիություն ստեղծենք նախականխման եւ կանխման ինչ-որ մեխանիզմներ դնենք:
Մայիսի 28-ին 85 տարեկանում մահացել է անգլիական «Մանչեսթր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, միլիարդատեր Մալքոլմ Իրվինգ Գլեյզերը:
Գնորդների շրջանում հատկապես մեծ պահանջարկ է վայելում Nokia 8210-ը, որի արժեքը հասնում է 60 եվրոյի, իսկ ահա Nokia 8800 Arte մոդելը հնարավոր է ձեռք բերել 1000 եվրոյով:
Մայիսի 5-ին «Ավան հոգեկան առողջության կենտրոնում» մահացած 33-ամյա Էդգար Շաթիրյանի հարազատները hetq.am-ի միջոցով դիմել էին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին: Նրանք խնդրել էին նամակը դիտարկել` որպես հաղորդում հիվանդանոցի տնօրեն Արմեն Սողոյանի, բաժանմունքի վարիչ Զառա Պետրոսյանի, հերթապահ բժիշկ Արամ Հովսեփյանի, տեղամասային բժիշկ Բագրատ Բերբերյանի նկատմամբ ծառայողական քննություն հարուցելու, իսկ ՀՀ ոստիկանությանը և Գլխավոր դատախազությանը՝ անձին անզգուշությամբ մահ առաջացնելու փաստով քրեական գործ հարուցելու մասին:
«Նա հազարավոր մարդկանց գնդակահարելու, հազարավորների բռնության ենթարկելու մասնակից է եղել: Այդպիսի մարդու արձանը չեն դնում, որքան էլ Կարիբյան ճգնաժամի ժամանակ ինչ-որ բան արած լինի, կամ Խորհրդային Միությունում բարձրագույն պաշտոններից մեկը զբաղեցրած լինի: Դա կապ չունի»:
Այսօր Հայաստանը կանգնած է կրկին նույն վտանգի առաջ՝ պետությունը կորցնելու, կրկին այն ռուսներին հանձնելու վտանգի առաջ: Ու որքան այդ վտանգն իրական է դառնում, տոնակատարություններն ավելի ճոխ են կազմակերպվում:
Կրծքագեղձի քաղցկեղի ամենաագրեսիվ տեսակի դեմ պայքարի նոր միջոց է հայտնաբերել: Խոսքը քաղցկեղի HER2-դրական տեսակի մասին է, որն ախտորոշվում է յուրաքանչյուր 4-րդ հիվանդի մոտ: Այս տեսակի քաղցկեղի բջիջներն արտազատում են մեծ քանակությամբ սպիտակուցային HER2:
Հին հայկական դիցաբանության պատերազմի, քաջության և հաղթանակի աստված Վահագնի կարմիր խաչը, նրա ութանիստ աստղն ու արիացիների առաջին խորհրդանշան համարվող արևախաչը` պատկերված Գողթան գավառի արիացիներից սերող Վլադիմիր Բադալյանի գունագեղ հագուստին, խորհրդանշում են նրա հոգևոր կապը բնության ու արևի հետ: Արիացիները, որոնք կոչվում են նաև արևորդիներ, հեթանոսական համայնք են Հայաստանում, որոնց հավատը ցեղակրոնությունն է:
Հնարավո՞ր է արդյոք, որ 2013 թ. բյուջեն սեկվեստրի ենթարկվի: Այս հարցին ի պատասխան ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը 168.am-ին ասաց, որ սեկվեստրի հավանականություն չկա:
Առաջին տասնյակում են նաեւ ԱՄՀ ղեկավար Քրիսթին Լագարդը, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւ ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման:
Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հայտնաբերված ժամկետային զինծառայող, շարքային Ներսես Կարապետյանի հարազատներին անհանգստացնում է այն հանգամանքը, որ չնայած գործի առթիվ հարուցվել է քրեական գործ, սակայն մինչ այժմ պատասխանատու մարմինները լռում են:
Ոստիկանները պարզել են, որ Արթուրը 1989 թ. ծնված Արթուր Հ.-ն է, որը մայիսի 26-ին, ժամը 13.50-ին, բերման է ենթարկվել բաժին և խոստովանել հանցանքը:
«Մի կողմից՝ փոքր հէկ-երը համարվում են այլընտրանքային էներգետիկայի, վերականգնող էներգետիկայի զարգացնող, բայց, ցավոք, մեզանում ավելի շատ իր բացասական երևույթն արտահայտվեց»,- 168.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը` խոսելով շրջանառվող տեսակետների մասին, թե Հայաստանում փոքր հէկ-երի զարգացումը կարող է վտանգել որոշ ձկնատեսակների կյանքը:
90-տոկոսանոց վստահությամբ կարելի է ասել, որ եթե Աստված կամենա, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը 2015 թվականին կայցելի Էջմիածին Հայոց ցեղասպանության1,5 միլիոն նահատակների սրբադասման կարգին մասնակցելու նպատակով, հայտարարել է Մայր Աթոռ Սբ Էջմիածնի մամուլի ծառայության ղեկավար Շահե վարդապետ Անանյանը:
Այսօր ժամը 14:30-ի սահմաններում «armlur.am»-ի լրագրողները «Մոսկվիչկա» սուպերմարկետից գնել են սննդամթերք՝ կոնկրետ բրնձով փլավ, որիմեջ եղել է ապակու կտոր: Կտրոնը, փլավի տարան և ապակին վերցրած մեր աշխատակիցները ժամը 16:00-ի սահմաններում գնացել են սուպերմարկետ պարզելու, թե ինչու են վաճառում սննդամթերք, որտեղ առկա են մարդու առողջության համար վտանգավոր «բաղադրիչներ»: Բնականաբար, վաճառողների, տնօրենի և մյուս աշխատակիցների հետ ողջ զրույցը լրագրողները ձայնագրել են՝ հետագայում ապացուցողական բազա ունենալու համար:
Պարզվել է, որ Մայան 1975 թ. ծնված Մարիամ Մ.-ն է, որը մայիսի 26-ին, ժամը 19.00-ին, ներկայացել է բաժին:
Մեզ հետ զրույցում Դ. Համբարձումյանն ասաց, որ չգիտի՝ միջոցառումներին ինչ է լինելու, բայց նրա կարծիքով` խորհրդանիշը շատ լավ է մտածված. «Որովհետև, ի վերջո, լացուկոծը պետք է թողնել մի կողմ և գնալ ժպտալու, հաղթելու: Իսկ դրանցից ես այդ տպավորությունը ստացա, այսինքն` վաղուց ուզում էի, որ այդպես ապրենք, մեր հայացքը միտված լինի ապագային: Ես չեմ ասում՝ միանգամից հանենք ու շպրտենք մեր հիշողությունից: Ամենևին՝ ո՛չ: Դրա համար էլ անմոռուկն այդ տեսակետից լավ խորհրդանիշ է: Բայց շատ լավ էր, եթե ճիշտ եմ հիշում, դեղին գույնի մասը` հայացք ապագային: Մի խոսքով, զգացի, որ այդ լացուկոծից, այդ վշտակոլոլ, անընդհատ սպանվածի բարդույթով ապրելուց ձերբազատվելու միտում կա, դրա համար այդքանով ինձ դուր եկավ»:
500 հավատացյալ դուրսն են մնացել: Մարդկանց հեռացրել են, քանի որ նրանք իրենց դեմ խոսել են` բացահայտել են իրենց միջի խախտումները, հովվի կարգադրությամբ աշխատողներին հեռացրին, 500 հավատացյալ մնաց դուրսը, ոչ հավատքատեղ ունեն, ոչ մի բան: Սա արդեն անվտանգության հարց է: Ինչի՞ համար: Ինչ-որ անձնական կռվի, զրույցի համար: Հիմա այդ դատական պրոցեսն ընթանում է:
Հ. Պետրոսյանի հարազատները խնդրում են քաղաքացիներին, ովքեր տեղեկություններ ունեն նրա վերաբերյալ, թող հայտնեն մոտակա ոստիկանության բաժին:
Գյումրու թաղամասերից մեկի թիվ 62 տան խարխուլ պատերի ներսում են ապրում 80-ամյա Մուրադ Հովհաննիսյան ու 5 անչափահաս թոռները: Երեխաները երկկողմանի ծնողազուրկ են:
Վարորդները շարունակում են դժգոհել արագաչափերի տուգանքների չափերից։ Իշխանություններին փորձում են հասկացնել, որ հանրությանը այսքան մեծ չափի տուգանքներով չպետք է խեղդել, եւ որ դա ուղղակի ռեկետի ձեւ է ու ոչ պետական, այլ մասնավոր ռեկետի ձեւ է:
Ավանդական դարձած տոնակատարությունը մեկնարկեց Ապարան քաղաքի հրապարակից, մասնակիցները քայլերթով բարձրացան դեպի «Վերածնունդ» հուշահամալիր, որից հետո ծաղկեպսակ դրեցին ինչպես հուշահամալիրի մոտ, այնպես էլ՝ Դրոյի և Արցախյան հերոսամարտում զոհվածների հուշակոթողներին:
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր լրագրողների հետ շրջայց կատարեց Արագածոտնի մարզի Կարբի գյուղում գտնվող «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի նորակառույց շենքում, ծանոթացավ ինստիտուտի պայմաններին:
1917 թվականի մայիսի 9-ին «Ռոյթերս» գործակալությունը տարածեց ներգաղթող Ահարոն Ահարոնսոնի հետևյալ մամլո հաղորդագրությունը. «հրաման է տրվել 48 ժամվա ընթացքում արտաքսել բոլոր հրեաներին Թել Ավիվից, այդ թվում՝ Կենտրոնական տերությունների [Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի] քաղաքացիներին: Մի շաբաթ առաջ 300 հրեաներ վտարվել են Երուսաղեմից: Ջեմալ փաշան հայտարարել է, որ նրանց ճակատագիրը կլինի հայերի ճակատագրի նման: Թել Ավիվից ութ հազար բռնագաղթվածներին թույլ չեն տվել որևէ մթերք վերցնել իրենց հետ, իսկ վտարումից հետո նրանց տները թալանվել են բեդուինների (քոչվոր արաբներ) ամբոխների կողմից»:
Մայիսի 29-30-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին ամենուրեք, 31-ին, հունիսի 1-2-ը առավելապես լեռնային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:
Մեղրիի տարածաշրջանի Կարճեւան գյուղում անցյալ տարի հանկարծամահ եղած 14-ամյա երեխայի մահվան հանգամանքներն այսօր էլ քննարկվում են գյուղում:
Այս մասին հայտարարել է ««Կարմիր աստղ» ստեղծագործական միավորում» մեդիահոլդինգի նախագահ Ալեքսեյ Պիմանովը: