Գյուղատնտեսության նախարարության պարզաբանումը
ՎՊ զեկույցում նշված 2012-2013 թվականներին «Բույսերի պաշտպանության միջոցառումներ» ծրագրի շրջանակներում անտառի վնասակար օրգանիզմների դեմ ավիացիոն պայքարի միջոցառումների իրականացման վերաբերյալ
«Գնումների մասին» օրենքի ՀՀ 17-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն շրջանակային համաձայնագիր է կնքվում, եթե գնման առարկան ներառված է շրջանակային համաձայնագրերով իրականացվող գնումների ցանկում:
Համաձայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ կետի 3-րդ ենթակետի Լիազոր մարմինը (ՀՀ ֆինանսների նախարարությունը) հաստատում է շրջանակային համաձայնագրերով իրականացվող գնումների ցանկը:
Համաձայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի ա. կետի՝ Գնումների աջակցման կենտրոնը կնքում է շրջանակային համաձայնագրեր, կազմում և տեղեկագրում (gnumner.am կայք) հրապարակում է շրջանակային համաձայնագրեր կնքած մասնակիցների ցուցակը:
ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 168-Ն որոշման 41-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն գնումների կամ նախաորակավորման հայտարարության և (կամ) հրավերի տեքստերը հաստատվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում քարտուղարը` հրավերը էլեկտրոնային եղանակով, միաժամանակյա ծանուցմամբ ուղարկում է օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետի համաձայն հրապա¬րակ¬ված շրջանակային համաձայնագրեր կնքած մասնակիցներին, եթե գնումը կատարվում է շրջանակային համաձայնագրերի միջոցով:
ՀՀ ֆինանսների նախարարի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի N 1170-Ն հրամանով հաստատված է շրջանակային համաձայնագրերով իրականացվող գնումների ցանկը, որում ներառված է գնման առարկան:
Համաձայն ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 168-Ն որոշման 110-րդ կետի 1-ին ենթակետի
1) հայտը ներառում է շրջանակային համաձայնագիր կնքած անձի կողմից հաստատված`
ա. գնման ընթացակարգին մասնակցելու մասին դիմումը,
բ. գնային առաջարկը.
ՀՀ կառավարության 2011թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 48-րդ կետով սահմանվում են ներկայացվող գնային առաջարկի բաղադրիչները, որի համաձայն մասնակիցը ներկայացնում է ինքնարժեք, շահույթ, և անուղղակի հարկեր ընդհանրական բաղադրիչներից բաղկացած հաշվարկի ձևով /մրցույթի պահին գործող օրենսդրության համաձայն/: Ինքնարժեքի բացվածք կամ այլ մանրամասներ չեն պահանջվում:
Նույն որոշման 57-րդ կետով սահմանված է՝ Եթե պայմանագրի գինը կայուն է, ապա`
1/մասնակցից չի կարող պահանջվել, որ նա ներկայացնի գնային առաջարկի հիմնավորումներ կամ որևէ այլ տիպի տեղեկություններ կամ փաստաթղթեր.
2/ մասնակցի շահույթի չափը չի կարող հրավերով սահմանվել.
3/ պայմանագրի պատշաճ կատարման պայմաններում կողմերի (ընտրված մասնակից և (կամ) պատվիրատու) օգուտները և (կամ) կրած վնասները տվյալ կողմի օգուտը կամ կրած վնասն են.
4/ պայմանագրի կողմերի` երրորդ անձանց նկատմամբ պարտավորությունները` ներառյալ պայմանագրի կատարման շրջանակում պայմանագիր ստորագրած մասնակցի կնքած այլ գործարքները և դրանցից բխող պարտավորությունները, դուրս են պայմանագրի կարգավորման դաշտից և չեն կարող ազդել պայմանագրի կատարման արդյունքներն ընդունելու վրա: Այդ գործարքները և դրանցից բխող պարտավորությունների կատարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ գործարքների հետ կապված հարաբերությունները կարգավորող նորմերով, և դրանց համար պատասխանատու է պատվիրատուի հետ պայմանագիր կնքած անձը:
Մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել միայն «Ագրո Էյր Սերվիս» ՍՊԸ-ն, որն առաջարկել է ծառայությունները մատուցել 1հա համար 7200 դրամով: ՀՀ գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով կատարվել են բանակցություններ, որի արդյունքում առաջարկված գինը նվազեցվել է և կազմել 6900 դրամ:
Կատարողի կողմից ներկայացված հաշիվ-ապրանքագրերում նշվել է ԱԱՀ-ի մասին տեղեկատվություն (անհրաժեշտության դեպքու կտրամադրվի), որը արտացոլված չէ ՀՀ վերահսկիչ պալատի միջանկյալ և վերջնական արձանագրությամբ նշված գումարների հաշվարկներում:
Ինքնաթիռի, ուղղաթիռի, դելտապլանի /կամ համարժեքի/ շահագործման իրավունքի մասին
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը «Բույսերի պաշտպանության միջոցառումներ» ծրագրի շրջանակներում ավիացիոն քիմիական պայքարի ծառայությունների ձեռքբերման գնման գործընթացը կազմակերպել է առաջնորդվելով ՀՀ գնումների մասին օրենսդրությամբ: Մասնավորապես՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածով կարգավորվում է պատվիրատուների կողմից ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման գործընթացի հետ կապված հարաբերությունները, նույն օրենքը սահմանում է այդ հարաբերությունների կողմերի հիմնական իրավունքները և պարտականությունները:
Օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն շրջանակային համաձայնագիր է կնքվում, եթե գնման առարկան ունի պարբերական օգտագործման բնույթ և այն ներառված է Օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով նախատեսված շրջանակային համաձայնագրերով իրականացվող գնումների ցանկում: Օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետի համաձայն շրջանակային համաձայնագրերով իրականացվող գնումների ցանկը հաստատված է ՀՀ ֆինանսների նախարարի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի N 1170-Ն հրամանով:
Ի կատարումն ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 168-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 1-ին հավելվածի 30-րդ կետի 1-ին ենթակետի պահանջի գնման հայտը հաստատելիս պատասխանատու ստորաբաժանումը ղեկավարվում է վերը նշված ենթակետի ա. և գ. պարբերություններով՝ պահպանելով Օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթները: Որոշման 41-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն հրավերը էլեկտրոնային եղանակով միաժամանակյա ծանուցմամբ ուղարկվել է Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի ա/ ենթակետի համաձայն հրապարակված, շրջանակային համաձայնագրեր կնքած բոլոր մասնակիցներին:
Որոշման 97-108-րդ կետերով սահմանվում է անձանց և կազմակերպություններին շրջանակային համաձայնագիր կնքած մասնակիցների ցուցակում գրանցման կարգը:
Որոշման 110-րդ կետի 1-ին եթակետի համաձայն սահմանվել է մասնակիցների կողմից ներկայացվող փաստաթղթերը (գնման ընթացակարգին մասնակցելու դիմում և գնի առաջարկ):
Մասնակիցների կողմից ուղղաթիռի շահագործման իրավունք չունենալը հիմք չէ գնման ընթացակարգին չհրավիրելու համար, ապա դուրս է գնում իրականացնելու իրավական ակտերի կարգավորման դաշտից, քանի որ ՀՀ գնումների մասին օրենսդրությամբ կան հստակ սահմանումներ յուրաքանչյուր գնման ձևի իրականացման համար:
Միաժամանակ հատկանշական է նշել, որ շահագործման իրավունքի մասին պահանջ թե հրավերի և թե կնքված պայմանգրի տեխնիկական բնութագրում նշված չէ:
2012-2013 թվականներին իրականացված ծրագրի շրջանակներում հնարավոր տնտեսումների մասին
ՀՀ վերահսկիչ պլատի (Այսուհետ՝ Պալատ) կողմից արձանագրվել է, որ ոչ միջնորդավորված, փաստացի ծառայություններ մատուցող կազմակերպության հետ պայմանգիր կնքելու դեպքւմ 2012 և 2013 թվականներին կտնտեսվեր 45.510.0 հազ. դրամ (հաշվարկ-հիմնավորումը բացակայում է), որը ստացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության (Այսուհետ՝ Նախարարություն) 2 պայմանգրերի և «Ագրո Էյր սերվիս» ՍՊԸ-ին ուղղաթիռ տրամադրած ընկերության պայմանգրերի գների տարբերությունից: Միևնույն ժամանակ արձանագրության մեջ նշվում է, որ «Ագրո Էյր Սերվիս» ՍՊԸ-ի և «Արմ Աէրո» ՓԲԸ-ի միջև առկա համատեղ պայմանգրի «Արմ Աէրո» ՓԲԸ-ն միայն տրամադրում է ուղղաթիռը, իսկ մնացած բոլոր աշխատանքները կատարում է «Ագրո Էյր Սերվիս» ՍՊԸ-ի կողմից (ավիաքիմիական աշխատանքների կազմակերպում, նյութերի ու լուծույթների պատրաստում և լիցքավորում, թռիչքավայրէջքային հրապարակների զննում և պատրաստում, դեղանյութերի և անձնակազմի տեղափոխում ՀՀ մարզեր , տեխնիկական և բանվորական ծառայություններ, պահակային պարեկային ծառայություններ, կենցաղային սպասարկում և անտառային պայմաններում օթևաննների կազմակերպում):
Հատկանշական է նշել, որ Նախարարությունը բույսերի պաշտպանության միջոցառումների շրջանակներում ձեռք է բերում, անտառային վնասատուների դեմ պայքարի ծառայություններ ՀՀ տարածքում, այլ ոչ թե վարձակալում է դրա համար անհրաժեշտ միջոցները (օրինակ ուղղաթիռ):
Պալատի կողմից վերը նշված ժամանակաշրջանում արձանագրած 45.510.0 հազ. դրամ հնարավոր տնտեսման կապակցությամբ, Նախարարության կողմից նույնպես կատարվել են որոշ դիտարկումներ և ստացվել են հետևյալ հաշվարկները.
2012-2013 թվականներին Նախարարության և «Ագրո Էյր Սերվիս» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 132 173 000 դրամ: Համաձայն Պալատի «Ագրո Էյր Սերվիս» ՍՊԸ-ում (այսուհետ՝ ՍՊԸ) կատարած հանդիպակած ստուգման արձանագրության (անհրաժեշտության դեպքում կտրամադրվի) ՍՊԸ-ի 2012-2013 թթ. ծախսերը Նախարարությանը մատուցած ծառայությունների շրջանակներում կազմել են համապատասխանաբար 44 834 500 և 49 286 300 դրամ: ՍՊԸ-ի կողմից Նախարարությանը տրամադրված ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային ծառայության կայքից արտահանված տվյալների համաձայն (անհրաժեշտության դեպքու կտրամադրվի) ՍՊԸ-ն 2012-2013թթ. ընթացքում ՀՀ պետ. բյուջ է վճարել շուրջ 10 700 000 դրամ: Հատկանշական է նշել, որ Պալատի կողմից արձանագրվել է, որ «Ագրո Էյր Սերվիս» ՍՊԸ-ի 2012 թ-ի հասույթի 100% և 2013 թ-ի հասույթի 94,65% կազմում են Նախարարության հետ կնքված պայմանգրերը:
Հաշվի առնելով վերոգրյալն ակնհայտ է դառնում, որ պայմանագրերի ընդհանուր գումարի և ծախսերի տարբերությունը կազմում է 27 352 200 դրամ, որն էլ իր հերթին կազմում է 2012-2013թթ. կնքված պայմանագրերի ընդհանուր գումարի շուրջ 20.6 %:
Միաժամանակ պետք է նշել, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը գործընթացն իրականացրել է ՀՀ գնումների մասին օրենսդրությանը համապատասխան:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին