Վոլոդյա Ավետիսյանը հայտարարեց, որ քրեակատարողական հիմնարկում իր հանդեպ ոչ մարդկային վերաբերմունք է դրսևորվել

Վոլոդյա Ավետիսյանի գործով դատավոր Լևոն Ավետիսյանը քիչ առաջ մերժեց Վ. Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանի նեկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը: Որոշմանն արձագանքեցին դահլիճում ներկաները՝ բացականչելով՝ «ամոթ»:
Վոլոդյա Ավետսիյանը հայտարարեց, որ քրեակատարողական հիմնարկում իր հանդեպ ոչ մարդկային վերաբերմունք է դրսևորվել: Նա նշեց, որ իր հիվանդության պատճառով դիմել է բժշիկներին, ովքեր զննել են իրեն, ախտորոշել հիվանդություն, սակայն բուժում չեն նշանակել:

Վոլոդյա Ավետիսյանի խոսքով՝ իրեն այցելել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ում ինքը դիմել է այդ հարցով. ամբաստանյալի խոսքով՝ դրանից հետո իրեն այցելել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, և իրեն վերջապես երեկ նշանակել են բուժումներ: Դատավոր Լևոն Ավետիսյանն ասաց, որ եթե ամբաստանյալը ցանկանում է, ապա դատարանը կարող է համապատասխան գրություն ուղարկել ՔԿՀ, որպեսզի նրա նկատմամբ ավելի ուշադիր լինեն:

Տեսանյութեր

Լրահոս