
Շերիֆը վայր դրեց մանդատը. հայտնի է ԲՀԿ-ական նոր պատգամավորի անունը

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը 168.am-ի հետ զրույցում հաստատեց, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը`Շերիֆ առողջական խնդիրների պատճառով վայր է դրել պատգամավորի մանդատը: Գիրգոր Գրիգորյանը 2008թ. մարտի 1-ի իրադարձություների ակտիվ դերակատարներից էր. այն ժամանակ նա զբաղեցնում է ոստիկանության ներքին զորքերի հրամանատարի պաշտոնը: 168.am-ի տեղեկություններով՝ նրան փոխարինելու է ԲՀԿ համամասնական ցուցակի 91-րդ տեղում գտնվող Տիգրան Ներսիսյանը, ով 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ եղել է «Հրազդան հաց» ՍՊԸ գլխավոր հաշվապահը: