ՀՀ-ն ակնկալում է երկկողմ համագործակցության զարգացում․ ԱԳՆ-ն շնորհավորել է Մոլդովայի կառավարությանը
Հայաստանի արտգործնախարարությունը շնորհավորել է Մոլդովային Անկախության օրվա կապակցությամբ:
«Ջերմորեն շնորհավորում ենք Մոլդովայի կառավարությանը և բարեկամ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ: Հայաստանն ակնկալում է երկկողմ համագործակցության հետագա զարգացում և երկխոսության խորացում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այդ թվում՝ եվրոպական ավելի լայն համատեքստում»,- նշված է ՀՀ ԱԳՆ X-ի միկրոբլոգում:

