
Քրեական գործով վարույթը վերսկսվել է

ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում վերսկսվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրի սպասարկող անձնակազմի նախկին ոստիկան Արմեն Սարգսյանի կողմից խարդախությամբ` խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործով կասեցված վարույթը:
Հիշեցնենք, որ 2013թ. մարտի 28-ին ոստիկան Արմեն Սարգսյանը խարդախությամբ` խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով Է. Ս.-ից հափշտակել է 2000 ԱՄՆ դոլար գումար:
2014թ. ապրիլի 25-ին գործով մեղադրյալ, հետախուզվող Արմեն Սարգսյանը հայտնաբերվել է, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ Հատուկ քննչական ծառայություն