Մենք աջակցում ենք Վրաստանի, Ուկրաինայի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը. Գյուլ

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թբիլիսիսում ավարտվել է Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ գագաթաժողովը: Գագաթաժողովի արդյունքներով կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Գյուլն անդրադարձել է Հարավային Կովկասի հակամարտությունների խնդրին.

«Հարավային Կովկասի հակամարտությունները պետք է կարգավորել երկրների տարածքային ամբողջականության շրջանակներում: Մենք ևս մեկ անգամ հաստատեցինք, որ աջակցում ենք Վրաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ընդգծեցինք տարածաշրջանային հակամարտությունները խաղաղության ու տարածքային ամբողջականության շրջանակներում կարգավորելու կարևորությունը»:

Գյուլը հաստատել է, որ հանդիպման ժամանակ իրենք քննարկել են Ուկրաինայի հարցը. «Մենք միասնական կարծիքի ենք, որ ուկրաինական քաղաքական ճգնաժամը կազդի մեր տարածաշրջանի խաղաղության ու կայունության վրա, և կողմնակից ենք, որ այն կարգավորվի տարածքային ամբողջականության ու միջազգային իրավունքի շրջանակներում: Թուրքիան ակնդետ հետևում է Ղրիմի թաթարների դրությանը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031