Հայաստանում Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների պահպանման կողմնակից քաղաքական ուժերի նկատմամբ բռնաճնշումների միտումը շարունակվում է. Մարիա Զախարովա

Մոսկվան չի միջամտում Հայաստանի ներքին գործերին, բայց չի կարող անտարբեր մնալ այնտեղ ընթացող իրադարձությունների նկատմամբ։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսպես է մեկնաբանել Հայաստանում ընդդիմադիր գործիչների ձերբակալությունները։

​«Մոսկվան ակնկալում է, որ քաղաքական բլոկները, կուսակցությունները, հասարակական գործիչները, ակտիվիստները, որոնք ջանքեր են գործադրում ավանդական երկկողմ համագործակցության ամրապնդման ուղղությամբ, կկարողանան հանգիստ մասնակցել Հայաստանի ներքաղաքական կյանքին, ավանդ ունենալ նրա զարգացման ու բարգավաճման գործում»,-ասել է նա։

Դիվանագետն ընդգծել է, որ Ռուսաստանը Հայաստանը համարում է եղբայրական երկիր, իսկ նրա ժողովրդի հետ ձևավորվել են առանձնահատուկ հարաբերություններ։

​Զախարովան նաև նկատել է, որ բացասական միտումները, որոնց մասին Վլադիմիր Պուտինը խոսել էր Նիկոլ Փաշինյանի հետ ապրիլյան հանդիպմանը, շարունակում են պահպանվել։

Մասնավորապես, նրա խոսքով, պահպանվում են «իսկական բռնաճնշումները Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների պահպանման օգտին հանդես եկող ուժերի և գործիչների նկատմամբ»։

​«Ակնհայտ է, որ սա հակասության մեջ է երկկողմ կապերի զարգացման վերաբերյալ հայ հասարակության պահանջի հետ, որն արտահայտվել է անցած խորհրդարանական ընտրություններում։ Դա ենթադրություններ է առաջացնում հայաստանցի ուժայինների վերոյիշյալ գործողությունների քաղաքականացված բնույթի մասին»,-ասել է նա։

Զախարովան ընդգծել է, որ իշխանությունների նման ապակառուցողական գիծը կտրուկ հակադրվում է պաշտոնական Երևանի հրապարակային հավաստիացումներին, թե այնտեղ քայլեր չեն ձեռնարկում Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացնելու ուղղությամբ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31