Ուորլիքը Ղարաբաղի մասին ելույթ կունենա Քարնեգի հիմնադրամում. azatutyun.am

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը վաղը Վաշինգտոնում Քարնեգի հիմնադրամում ելույթ կունենա «Լեռնային Ղարաբաղ․ կարգավորման բանալիները» թեմայով: Այս մասին գրում է «Ազատություն ռադիոկայանը»:

Ինչպես դիվանագետը տեղեկացրել է թվիթերյան գրառմամբ, նա ներկայացնելու է Միացյալ Նահանգների քաղաքականությունը ղարաբաղյան հակամարտության առնչությամբ:

Քարնեգի հիմնադրամի Կովկասի հարցերով ավագ փորձագետ Թոմաս դե Վաալը, իր հերթին, տեղեկացնում է, որ Ջեյմս Ուորլիքի ելույթը նվիրված կլինի Ղարաբաղյան պատերազմում 1994 թվականի մայիսի 12-ին կնքված հրադադարի 20-ամյակին: Ելույթին, դե Վաալի փոխանցմամբ, կհաջորդեն քննարկումները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031