Աննան շատ խիզախ բան է անում, նա հիմա դրա մասին խոսում է. Փաշինյանը՝ կնոջ արշավի մասին
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Աննա Հակոբյանի՝ ընտանեկան բռնության դեմ սկսած արշավին, ասել է, որ այդ հարցի պատասխանը պետք է տալ հենց Աննա Հակոբյանը։ Միաժամանակ նա արշավը որակել է որպես «շատ խիզախ» քայլ։
Փաշինյանի խոսքով՝ անհրաժեշտ է բարձրաձայնել ընտանեկան բռնության մասին և չլռել այն խնդիրների վերաբերյալ, որոնց մասին հասարակության մեջ ընդունված չէ խոսել՝ պաշտպանելով կանանց, տղամարդկանց ու երեխաներին։

