Բաժիններ՝

ՌԴ-ը պատժամիջոցների պատճառով ամսական կորցնում է տասնյակ միլիարդավոր դոլարներ. Շտայնմայեր

Գերմանական Gazeta Wyborcza թերթին տված հարցազրույցի ժամանակ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ Ռուսաստանը պատժամիջոցների պատճառով ամսական կորցնում է տասնյակ միլիարդավոր դոլարներ.

«Դժվար է համաշխարհային բիզնեսի մտահոգությունից տարբերակել պատժամիջոցների արդյունավետության հետևանքները: Սակայն փաստ է, որ հակամարտության պատճառով Ռուսաստանը յուրաքանչյուր ամիս կորցնում է տասնյակ միլիարդավոր դոլար: Հետևաբար թանկ է վճարում:

Սակայն ես չեմ կարող կանխատեսել, թե արդյոք կբավականացնի՞ դա նրա համար, որ Ռուսաստանը սկսի հակվել Եվրոպայի հետ միասին Ուկրաինայում տիրող իրավիճակի կայունացմանը»:

Շտայնմայերը հրաժարվել է կանխատեսումներ անել մայիսի 25-ին Ուկրաինայում նշանակված նախագահական ընտրությունների կապակցությամբ՝ հավելելով, որ Ռուսաստանինն ինքը պետք է շահագրգռված լինի դրանցում, որոնք կհաստատեն ուկրաինական իշխանության լեգիտիմությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031