Վրաստանը նախընտրում է «ներդրում անել» Ռուսաստանի հետ ապագա հարաբերություններում. Ալասանիա

Ադրբեջանական Turan լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Վաշինգտոնում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան հայտարարել է, որ Վրաստանը, Թուրքիան ու Ադրբեջանն ընդհանուր շահեր ունեն տարածաշրջանի անվտանգության ապահովման հարցերում:

Մեկնաբանելով Թբիլիսիում Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը՝ Ալասանիան հայտարարել է, որ էներգետիկ ու տրանսպորտային նախագծերն առաջնահերթ են երեք երկրների համար:

Անդրադառնալով Ռուսաստանի խնդրին՝ Ալասանիան հայտարարել է, որ վրացիները պատրանքներ չեն տածում, որ Կրեմլը կփոխի իր քաղաքականությունը Վրաստանի տարածքային ամբողջականությունը կամ էլ դեպի ՆԱՏՕ ու ԵՄ նրա ձգտումները հարգելու հարցում.

«Վրաստանը նախընտրում է «ներդնել» Ռուսաստանի հետ ապագա հարաբերություններում: 10-12 տարի անց Ռուսաստանը կլինի այլ, և նրա առաջնորդները կմտածեն այլ կերպ»:

Ուկրաինայի հետ կապված՝ Ալասանիան ընդգծել է, որ Մոսկվան փորձում է կանխել Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ, ինչի համար էլ Արևմուտքը պետք է փոխի իր քաղաքականությունը:

Տեսանյութեր

Լրահոս