
Ուկրաինայի Գերագույն ռադան դեմ է արտահայտվել մայիսի 25-ին հանրաքվեի անցկացմանը

РБК-Украина-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադան չի աջակցել թիվ 4801 օրինագծին, որն առնչվում է 2014 թվականի մայիսի 25-ին համաուկրաինական հարցում անցկացնելուն: Համապատասխան որոշման օգտին քվեարկել է միայն 154 պատգամավոր՝ անհրաժեշտ 226-ի փոխարեն:
Օրինագծի համաձայն, կառավարությունն առաջարկում էր համաուկրաինական հարցումն անցկացնել մայիսի 25-ին՝ նախագահական ընտրությունների հետ միաժամանակ: Ուկրաինացի պատգամավոր Ալեքսանդր Բրիգինեցը Facebook-ի իր էջում գրել է, որ հանրաքվեի անցկացումն անհրաժեշտ է, սակայն ոչ պատերազմի ժամանակ և ինքնաձիգների փողի ներքո: