Բաժիններ՝

Մալարիայի վարակից Ֆրանկֆուրտի օդանավակայանի աշխատակիցներ են մահացել

Գերմանիայի Ֆրանկֆուրտի օդանավակայանի առնվազն երկու աշխատակից է մահացել մալարիայով վարակվելուց հետո։ Առողջապահության տեղական մարմինների և օդանավակայանը շահագործող Fraport ընկերության տվյալներով՝ վարակը, ենթադրաբար, փոխանցել են մոծակները, որոնք օդանավակայան են ներթափանցել ինքնաթիռի բեռնախցիկից:

Վարակվել է ընդհանուր առմամբ վեց աշխատակից, որոնցից ոչ մեկը չի այցելել մալարիայի տարածման բարձր ռիսկ ունեցող երկրներ։Առաջին մահը գրանցվել է հուլիսին, երկրորդը՝ օգոստոսին։ Մյուս չորս վարակվածները ապաքինվում են, հայտնել են առողջապահական մարմինները։

Վարակման առաջին չորս դեպքերը հայտնի էին դարձել հուլիսի կեսերին։ Ռոբերտ Կոխի ինստիտուտի տվյալներով՝ հիվանդացած աշխատակիցները ախտանշաններ են ունեցել հուլիսի 4-ից 6-ն ընկած ժամանակահատվածում։

Մալարիան կյանքին վտանգ սպառնացող հիվանդություն է, որը փոխանցվում է մոծակների միջոցով։ Մալարիայի դեպքերը սովորաբար գրանցվում են այն մարդկանց շրջանում, ովքեր հիվանդացել են արտերկիր այցելելու ընթացքում։ Սակայն «օդանավակայանային մալարիայի» դեպքում վարակված մոծակը կարող է ինքնաթիռով կամ ուղեբեռի միջոցով հասնել այլ երկիր և այնուհետև վարակել մարդկանց ինքնաթիռում, օդանավակայանում կամ դրա անմիջական շրջակայքում։

Ռոբերտ Կոխի ինստիտուտը նման դեպքերը բնութագրում է որպես խիստ հազվադեպ։ Ֆրանկֆուրտի օդանավակայանում մալարիայի վերջին փաստագրված դեպքը գրանցվել էր 2023 թվականին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31