
Արմեն Մովսիսյանը` նախագահի խորհրդակա՞ն

168.am-ի տեղեկություններով` ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանը կարող է նշանակվել նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդական: Ըստ էության, նախագահ Սերժ Սարգսյանը փորձում է այդպիսով ընդամենը Մովսիսյանին ապահովել խորհրդանշական աշխատատեղով:
Ի դեպ, ավելի վաղ 168.am-ը տեղեկացրել էր, որ ըստ որոշ լուրերի՝ նա նշանակվելու է Իրանում ՀՀ դեսպան: