Նեթանյահուն բացառում է, որ Իրանի հետ հնարավոր է համաձայնության հասնել

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը կառավարող իշխանությունների հետ դիվանագիտական համաձայնության հասնել հնարավոր չէ: Այս մասին հայտնում է Asharq Al-Awsat-ը:

Նեթանյահուն պատմել է, որ վերջերս Թրամփի հետ հանդիպման ընթացքում քննարկել են Իրանի հետ դիվանագիտական կարգավորման հնարավորությունը։ Իսրայելի վարչապետը, ըստ էության, բացառել է նման սցենարը։

«Ես կասկածում եմ, որ այնտեղ գտնվող այդ խմբի հետ հնարավոր է համաձայնության հասնել։ Ես ձեզ ասում եմ՝ համաձայնության հասնել հնարավոր չէ», — ասել է Նեթանյահուն՝ Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող իսրայելական բնակավայրերից մեկում ունեցած ելույթի ժամանակ։

Նեթանյահուն նաև ողջունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Թեհրանի նկատմամբ տնտեսական ճնշումն ուժեղացնելու քաղաքականությունը։ Իսրայելի վարչապետի խոսքով՝ ինքը Թրամփին ներկայացրել էր այդ «երրորդ տարբերակը» և բարձր է գնահատել այն, որ ԱՄՆ նախագահն այդ ուղղությամբ «շատ, շատ, շատ ուժեղ» քայլեր է ձեռնարկում։

Նեթանյահուն նշել է, որ Վաշինգտոնը որոշել է ճնշում գործադրել ոչ միայն Իրանի, այլև այն պետությունների և կառույցների նկատմամբ, որոնք աջակցում են իրանական իշխանություններին։ «Սա շատ կարևոր է»,- ասել է Իսրայելի վարչապետը՝ անդրադառնալով Իրանի նկատմամբ տնտեսական շրջափակման խստացմանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31