
Ավագանին կարող է վերանայել Միկոյանի արձանը տեղադրելու մասին իր որոշումը. pastinfo.am

Երևանի ավագանու Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 8-ին հանձնաժողովի նիստ է հրավիրել: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:
Նա տեղեկացրեց, որ նիստի օրակարգում է Անաստաս Միկոյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրմանը հավանություն տալու մասին որոշման նախագծի քննարկման ընթացքում ավագանու անդամ Հայկ Դեմոյանի հայտարարությունը քննարկելու հարցը:
Այլ կերպ ասած` հանձնաժողովը որոշել է քննարկել բոլշևիկ, լենինյան և ստալինյան շրջանի կարկառուն պետական գործիչ Անաստաս Միկոյանի կենսագրության այն նոր իրողությունները, որոնք ավագանու խմբակցության անդամ Հայկ Դեմոյանը հայտնել էր ավագանու ապրիլի 30-ի նիստում, որի ժամանակ էլ ընդունվել էր արձանը Երևանի կենտրոնում՝ Իսահակյան-Կորյուն փողոցների միջանկյալ պուրակում տեղադրելու աղմկահարույց որոշումը:
Մանրամասներն` այստեղ