Գ. Եգանյան. 40 հազար անձանց ցուցակ ենք ստացել, ում համար մուտքը Ռուսաստան արգելված է. panarmenian.net
2014 թ. առաջին եռամսյակում բացասական միգրացիոն սալդոն Հայաստանում կազմել է 31,8 հազար մարդ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 37,1 հազարի դիմաց: panarmenian.net-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Պետական միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը: «Բացասական սալդոն նվազել է 5,3 հազարով, սակայն նման կարճ ժամանակահատվածի համար պատճառներ նշելը բարդ կլինի»,- ասել է Եգանյանը՝ «Օրինական միգրացիա» և «Միգրացիան ու զարգացումը» թեմայով աշխատաժողովի ժամանակ:
Ըստ նրա, որոշակի ազդեցություն այդ գործընթացների վրա ունեցավ նաև Ռուսաստանի միգրացիոն քաղաքականության խստացումը:
«Ըստ փորձագիտական գնահատականների, զգալիորեն կրճատվել է հայ աշխատանքային միգրանտների հոսքը Ռուսաստան, քանի որ մենք 40 հազար անձանց ցուցակ ենք ստացել, ում համար մուտքը Ռուսաստան արգելված է: Հնարավոր է, հետագայում այդ ցուցակը ընդլայնվի: Բնականաբար, դա կազդի ՌԴ-ից դրամական փոխանցումների ծավալի վրա»,-ասել է Եգանյանը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: