«Շարմազանովը թող կանխատեսում անելուց առաջ սառը ջուր խմի». «Ա1+»
«Ա1+»-ի փոխանցմամբ՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը համաձայն է Էդվարդ Շարմազանովի հետ՝ Հանրապետականը առաջիկա տարիներին իշխանությունից չի հեռանալու մի պարզ պատճառով. «Ժողովրդի մի զգալի մասը ՀՀԿ անդամ են կամ համակիրներ»։
Պարոն Մինասյանը տեղյակ է Գագիկ Ծառուկյանի երեկվա այն հայտարարությունից, ըստ որի՝ առաջիկա ընտրությունները շրջանցելու են Հանրապետական կուսակցությունը։ Կարծես թե չարախնդացել է. «ՀՀԿ-ն մոտակա ժամանակներում չարախնդացող քաղաքական ուժերի կամ մարդկանց վիճակներում չի հայտնվելու»։
«Այն էլ ինչպես է հայտնվելու»,- ակնարկում է ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանը։ Հայաստանի քաղաքացին այլեւս չի քվեարկելու այնպես, ինչպես քվեարկել է մինչեւ հիմա եւ բոլորը կտեսնեն, թե ում ձայն կտա ժողովուրդը. «Մենք կարծում ենք, որ դա Հանրապետականը չի լինելու»,- ասում է Ուրիխանյանը։
«Հանրապետականը այլեւս իշխանություն չի ունենալու, Էդվարդ Շարմազանովը թող կանխատեսում անելուց առաջ սառը ջուր խմի»,-խորհուրդ է տալիս Լեւոն Զուրաբյանը. «Նույն կանխատեսումն ինքը անում էր, երբ որ մենք պահանջում էինք կառավարության հրաժարականը եւ նրա վերաբերմունքն այդպիսին էր, եւ ապացուցվեց, թե նրա խոսքերն ինչ արժեք ունեն»։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: