«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրագծի վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս/թ 22-ին ժամը 22.00-ից մինչև փետրվարի 23-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Արարատի մարզի` Արգավանդ և Գեղանիստ գյուղերի ջրամատակարարումը:
«Մարդ կա, որ հանրությունում բավական հայտնի է, և հայտնի է որպես պուրիտան անձնավորություն, բայց մեզնից գնում է, օրինակ, մտրակ,- «Մեդիալաբին» ասում է առաջին օնլայն սեք խանութի տնօրեն Տիգրանը,- մենք դա ենթադրում ենք, որովհետև պատվիրված ապրանքը տանելու գալիս է թիկնապահը, որի մեքենայի համարանիշներն ամեն ինչ ասում են»:
«Աէրոֆլոտը» Վրաստանի ուղղությամբ իր չվերթները կասեցրել էր 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո:
Ֆինանսական բուրգի գործով միակ ամբաստանյալ Արթուր Անդրեասյանի պաշտպան Համազասպուհի Գրիգորյանն այսօր միջնորդեց նրան փորձաքննության ենթարկել: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պաշտպանն ասաց, որ Արթուր Անդրեասյանի վիճակը շարունակում է մնալ տևական ծանր, նրա վիճակը չի դադարել առողջության և կյանքի համար ռիսկային լինել, իրեն թույլ է զգում և գրեթե ամբողջ օրն անցկացնում է պառկած վիճակում:
Համաձայնագրով նախատեսվում է վերադարձ կատարել 2004 թվականի Սահմանադրությանը, որը հաստատում է երկրի ղեկավարման խորհրդարանական-նախագահական համակարգ, ինչպես նաև վաղաժամ նախագահական ընտրությունների անցկացում:
Այս մասին երկրի խորհրդարանում ունեցած իր ելույթում նշել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:
Այսօր կառավարության շենքի մոտ էր եկել ՀՀ քաղաքացի Իվան Պողոսբեկյանը, որի իննամսական երեխային երկու օր առաջ «Արաբկիր» բժշկական համալիրում չեն ընդունել թոքարբորբով, միայն նշանակումներ են արել, ուղարկել տուն:
Մենք նոր ձևաչափ ենք բացել Ռուսաստանի հետ երկխոսությունում:
Այսօր Կենսաթոշակային երրորդ տարեկան միջազգային համաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների հանդես եկող «Դ!ԵՄ ԵՄ» շարժման կողմից առաջ քաշվող փաստարկներին՝ վստահության խնդիր, երաշխիքներ և այլն:
Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին բոյկոտ է հայտարարել դատական նիստերին:
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն ուրախությամբ տեղեկացնում է, որ արդեն ընտրվել է «Եվրատեսիլ-2014» սիրված մրցույթի հայաստանյան մասնակցի երգը: Մրցույթի հայաստանյան գեղարվեստական խումբը ստացել էր հայ եւ օտարազգի կոմպոզիտորների ավելի քան 75 երգ: «Եվրատեսիլ» մեկնող երգի վերջնական ընտրությունը կատարվել է մի քանի փուլերից բաղկացած լսումների, մանրամասն ուսումնասիրությունների եւ մասնագիտական focus group-ի արդյունքում:
Ուկրաինայում բողոքի ակցիաները սկսվեցին նրա համար, որ իշխանությունները կասեցրին ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը:
Բացի այդ, նախագահը նախաձեռնել է 2004 թվականի Սահմանադրությանը վերադարձ կատարելը, որը լիազորությունների վերաբաշխում է կատարում հօգուտ խորհրդարանական հանրապետության:
Օրերս ոստիկանության Տարոնի բաժին էր դիմել 1970 թ. ծնված Գայանե Շ.-ն և հաղորդում տվել, որ Վանաձորի Մյասնիկյան փողոցում գտնվող իր տաղավարից, պատուհանը հրել-բացելով, գողացել են 120.000 դրամ ընդհանուր արժողության տարբեր տեսակի զարդեր, ժամացույցներ, մատանիներ, բրելոկներ, ինչպես նաև 23.000 դրամ կանխիկ գումար:
Դրա հետ կապված՝ Ռոուհանին պաշտոնական նամակ է հղել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին, որում Վաեզիին ներկայացրել է որպես Թուրքիայի հարցերով իր հատուկ ներկայացուցիչ:
Համաժողովն անցկացվում էր կենսաթոշակային բարեփոխումների շրջանակներում: Հանդիպմանը ներկա էին ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այսօր` 18:30, Մատենադարանի դիմացից սպասվում է երթ:
Համահայկական ձմեռային 1-ին խաղերի բացման արարողությունը կայանալու է փետրվարի 24-ին, Ծաղկաձորի ճոպանուղու տարածքում, ժամը 20:00-ին: Այդ մասին տեղեկացնում է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն:
UNICEF-ը մտադիր է այս տարի օգնել 50 երկրի երեխաների, որոնք հայտնվել են հակամարտությունների, բնական աղետների և արտակարգ այլ իրավիճակների գոտում:
Եզդիների ազգային տոնի` «Խըդըրնավիի» կապակցությամբ Երևանի քաղաքապետի խոհրդական Արայիկ Քոթանջյանն ընդունել է երևանյան բուհերում բարձր առաջադիմություն ունեցող ազգությամբ եզդի հինգ ուսանողների և ՀՀ վաստակավոր լրագրող, Հանրային ռադիոյի եզդիերեն հաղորդումների բաժնի ղեկավար Հասան Թամոյանին:
Ներկա դրությամբ մենք գտնվում ենք բավական պատասխանատու փուլում՝ մինչև այդ համաձայնագրի լիովին ուժի մեջ մտնելը:
Փետրվարի 18-ին, ժամը 12.18-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղում` կոյուղագծերի 3-րդ դիտահորում կասկածվում է դիակի առկայություն. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մերի Թոփսակալյանը 7 տարեկան է: Աղջիկն ամեն օր գրեթե անդադար տարօրինակ ցնցումներ է ունենում: Դրանք սկսվում են ոտքից, հետո անցնում ձեռքին եւ մարմնի ձախ հատվածին: Երբեմն ցնցումներն ընդգրկում են Մերիի ամբողջ մարմինը, եւ նա կորցնում է գիտակցությունը:
Այս մասին հայտնել է Ռուսաստանի կառավարության մամլո ծառայությունը:
Սա Ազգային ժողով է, և եթե միջանքում կամ սենյակում է լինում այդ կռիվը, ասում են՝ Ազգային ժողովում կռիվ եղավ, և որևէ մեկին չի հետաքրքրում ՝ դա 414 սենյակո՞ւմ էր, թե՞ դուրսը: Մարդը հարց է տալիս, ինձ էլ հետաքրքրում է՝ ո՞նց է փոխնախարարը վերաբերում այն հանգամանքին, որ բուհերից մեկում անտեսվել է թափանցիկության գործոնը, չեն թողել մարդիկ մուտք գործեն:
Նա իր վրդովմունքն է հայտնել այն կապակցությամբ, որ հայտարարում են, թե մի կողմից զոհվել է 13 մարդ, իսկ մյուս կողմից՝ 67 մարդ:
«Ես, միանշանակ, որպես հաստատված փաստ` չեմ կարող պնդել, որ վերջինս մահացած է, սակայն այն, ինչ որ ներկայացվում է ոստիկանության կողմից, հիմք է տալիս ենթադրելու, որ Մովսես Ներսիսյանը ողջ է»,- ասել է Վ.Էլբակյանը:
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Մեծամորի բաժնի ծառայողները Երևան քաղաքի Գայի պողոտայից, գողություններ կատարելու կասկածանքով, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Արթուր Պ.-ին, 1977 թ. ծնված, նախկինում 3 անգամ դատված Հայկ Ս.-ին և ավտոմեքենայի վարորդ, 1981 թ. ծնված, նախկինում 4 անգամ դատված Աշոտ Բ.-ին:
Ուկրաինայում նախագահական ընտրություններն անցկացվելու են 2015 թվականի գարնանը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին չբավարարեց ՀՀ Կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանի մեկնաբանությունը՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մեծ աղմուկ բարձրացրած ատենախոսության պաշտպանության մասին:
Մարզպետեր ու քաղաքապետեր, դուք էլ զգուշացեք, քանզի դպրոցի տնօրենի բարոյական կերպարը հասարակություն կրթելու համար ավելի կարևոր է, քան ոմանց իշխանությանը հավատարիմ ծառայելու կեղծ երդումները: