Բաժիններ՝

ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին․ առաջին փուլում նախատեսված է 70 տեղ. Factor.am

ՀՀ ներքին գործերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում։ Այս մասին տեղեկանում ենք Factor.am-ից:

Նախագծով առաջարկվում է ՆԳՆ ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակում միջին մասնագիտական կրթական ծրագիր սովորողներին տարկետում տրամադրել՝ ուսումնառության ամբողջ ժամկետով։

Միաժամանակ, այդ կրթական ծրագիրն ավարտած և ՆԳՆ-ում կամ ենթակա պետական մարմիններում Ոստիկանության կամ Փրկարար ծառայության պաշտոնի նշանակված անձանց առաջարկվում է ազատել պարտադիր զինվորական ծառայությունից, եթե նրանք օրենքով սահմանված անընդմեջ ծառայության ժամկետով ծառայեն այդ մարմիններում։

Տարկետման և ծառայության ժամկետը չի կարող տարածվել 35 տարին լրանալուց հետո։

Նախագծով նախատեսվում է ընդունելության առաջին փուլում 70 տեղ՝ տարկետման իրավունքով, հետագայում տեղերի թիվը կարող է ավելացվել Կառավարության որոշմամբ։

Հիմնավորման համաձայն՝ մեկ սովորողի համար մեկ տարի վեց ամիս տևողությամբ կրթության հաշվարկային ծախսը կազմում է 4 մլն 333 հազար 320 դրամ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930