Արամ Մանուկյանն ընդգրկվել է Վենետիկի 83-րդ կինոփառատոնի «Airone della Laguna» մրցանակի ժյուրիի կազմում
Հայազգի կինոռեժիսոր Արամ Մանուկյանն ընդգրկվել է Վենետիկի 83-րդ միջազգային կինոփառատոնի «Airone della Laguna» պաշտոնական հարակից մրցանակի ժյուրիի կազմում։
Վենետիկի 83-րդ միջազգային կինոփառատոնի (La Biennale di Venezia) շրջանակում կայացել է «Airone della Laguna» (Լագունայի տառեղ) պաշտոնական հարակից մրցանակաբաշխության (Collateral Award) անդրանիկ արարողությունը։
Մրցանակաբաշխության հիմնական ժյուրիի կազմում ընդգրկվել է հայազգի կինոգործիչ Արամ Մանուկյանը։

Նախաձեռնությունը հիմնադրվել է 2026 թվականին՝ «Montecatini Cinema APS»-ի, «CINIT»-ի (Cineforum Italiano) և «Cinetour»-ի կողմից: Պաշտոնական մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 9-ին Վենետիկի Լիդո կղզու «Hotel Excelsior» հյուրանոցում: Մրցանակի նպատակն է արժևորել փառատոնի «Orizzonti» (Հորիզոններ) պաշտոնական մրցութային ծրագրի ամենանորարարական աշխատանքները, ծագող տաղանդներին և ժամանակակից կինոլեզուն ձևափոխող ֆիլմերը։
«Montecatini Cinema APS»-ի գեղարվեստական ղեկավար և «Airone della Laguna» մրցանակաբաշխության նախագահ Մարչելո Զեպիի նախաձեռնած այս մրցանակը նպատակ ունի ոչ միայն գնահատել գեղարվեստական արժեքները, այլև գործնական աջակցություն ցուցաբերել նոր կինոյին, ապահովել միջազգային ճանաչում և կապեր ստեղծել ռեժիսորների, պրոդյուսերների, փառատոնների ու մշակութային կառույցների միջև:

Ժյուրիի կազմը և հաղթողները
Կինոքննադատ Արմանդո Լոստալիոյի գլխավորած ժյուրիի կազմում, Արամ Մանուկյանից զատ, ընդգրկված էին նաև Ալբերտո Դի Մաուրոն, Միկելա Մանենտեն, Ջուզեպինա Ամարենան և Դանիելե Բրակուտոն:
Ժյուրիի որոշմամբ՝ առաջին թողարկման դափնեկիրներն են դարձել.
Լավագույն լիամետրաժ ֆիլմ․ «Moragheb» (Falling House) – ռեժիսոր՝ Մոհսեն Ղարաեի (Իրան): Ֆիլմը ներկայացնում է իրանցի ժողովրդի ողբերգությունը, որտեղ ընտանիքի փլուզումը դառնում է մեկուսացման և ազատագրման ձգտման հուզիչ փոխաբերություն: Նշենք, որ ֆիլմը հաղթել է նաև «Orizzonti»-ի հիմնական մրցույթի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում:

Լավագույն կարճամետրաժ ֆիլմ․ «Silence» – ռեժիսոր՝ Պավլո Շպեգուն (Ուկրաինա): Կինոնկարն ուսումնասիրում է մենությունն ու հուզական անորոշությունը Ուկրաինայում ընթացող պատերազմի ֆոնին:
Հատուկ հիշատակում (լիամետրաժ)․ «Il senso della Terra» – ռեժիսորներ՝ Ալեսանդրո Ինգարիա և Սիմոնե Մասսի (Իտալիա):
Հատուկ հիշատակում (կարճամետրաժ)․ «Los Poderes» – ռեժիսոր՝ Սալիմ Խալլեր (Կոլումբիա):
Այս մրցանակն այլևս Վենետիկի կինոփառատոնի պաշտոնական հարակից մրցանակն է։ Իսկ Արամ Մանուկյան հիմնական ժյուրիի անդամը ու ժյուրիի համակարգողը։

