Բաժիններ՝

Յանուկովիչը պատրաստ է վաղաժամ նախագահական ընտրություններն անցկացնել դեկտեմբերին

Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ Ռեգիոններ կուսակցության խմբակցության առաջնորդ Ալեքսանդր Եֆրեմովը հայտարարել է, որ նախագահ Վիկտոր Յանուկովիչը պատրաստ է վաղաժամ նախագահական ընտրություններ անցկացնել այս տարվա դեկտեմբերին:

Եֆրեմովն ընդգծել է, որ դրանից առաջ՝ սեպտեմբերին, պետք է տեղի ունենա նոր Սահմանադրության վերաբերյալ քվեարկությունը, ինչից հետո էլ՝ դեկտեմբերին, կարող է տեղի ունենալ նախագահական ընտրություններ:

Միևնույն ժամանակ «Մայդանի» մասնակիցները Կիևի կենտրոնում հայտարարել են զինադադար մինչև խորհրդարանը կոնկրետ որոշումներ կընդունի ցուցարարների պահանջների մասին: Ուկրաինայում նախագահական ընտրություններն անցկացվելու են 2015 թվականի գարնանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս