
Ուկրաինայի իշխանությունները չափն անցել են. Գեորգի Մարգվելաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին երկրի խորհրդարանում ունեցած ելույթում անդրադարձել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակին.
«Ուկրաինայի իշխանությունները, ուժ կիրառելով սեփական քաղաքացիների դեմ, անցել են սահմանը, ինչն անթույլատրելի է ցանկացած իշխանության դեպքում: Ուկրաինայում բողոքի ակցիաները սկսվեցին նրա համար, որ իշխանությունները կասեցրին ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը:
Դժբախտաբար, քաղաքական երկխոսությունը խորացնելու փոխարեն, Ուկրաինայի իշխանությունները կիրառեցին ուժ: Ուկրաինայի ղեկավարությունը պետք է գործադրի բոլոր ջանքերը՝ հասարակությանը միավորելու և դիմակայությունից խուսափելու համար»:
Նշվում է, որ Ուկրաինայի բախումներում զոհվել է Վրաստանի երկու քաղաքացի: