2013 թ. արդյունքներով` ոստիկանության Գավառի բաժինը լավագույնն է ճանաչվել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկով, ով այսօր է ազատ արձակվել, հայտարարել է, որ մասնակցելու է մայիսի 25-ին կայանալիք Ուկրաինայի նախագահական արտահերթ ընտրություններին: Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, այս մասին Տիմոշենկոն ասել է լրագրողների հետ զրույցում Խարկովից Կիև թռիչքից առաջ:
Մեքենաների մեծ մասը՝ 15 հատը, սովետական արտադրության են ЗИЛ, ГАЗ («Чайка»), ЗИС, ЗИМ, ЗАЗ 965։ Կան նաև արտասահմանյան արտադրության ռետրո մեքենաներ՝ BMW, Ford Hot Road 1934, Chevrolet։ Իսկ դրանց կողքին տեղ էր գտել ժամանակակից պրեմիում-դասի Bentley կուպեն։
Փոխնախագահներ Լևոն Զուրաբյանը և Արամ Մանուկյանը, վարչության անդամներ Գագիկ Ջհանգիրյանը և Ավետիս Ավագյանը ներկայացրել են ներքաղաքական իրավիճակը և հանրահավաքին ընդառաջ Կոնգրեսի անելիքները: Տեղական կառույցների ղեկավարները ներկայացրել են տեղերում տիրող իրավիճակը և քարոզչական աշխատանքների ընթացքը:
Մեզ համար անընդունելի է դռնփակ հանձնաժողովի գաղափարը, որովհետև մենք համարում ենք, որ նման հանձնաժողովները պետք է լինեն բաց, որպեսզի հանրությունը կարողանա հետևել հանձնաժողովի ամբողջ աշխատանքներին: Էթիկապես շատ սխալ էր` բերում են մի առաջարկ, մենք գնում ենք խմբակցություններում քննարկում ենք, բերում ենք մեր պատասխան առաջարկները, ինչ-որ բան համաձայնեցնում ենք, ու նրանք դրանից հետո նորից փոխում են իրենց առաջարկը
Համացանցում տեսանյութ է հայտնվել, թե ինչպես է Տիմոշենկոն Խարկովի հիվանդանոցից դուրս գալիս դստեր հետ: ԻՏԱՌՏԱՍՍ-ի փոխացմամբ՝ նա հայտարարել է, որ պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը մայիսի 25-ին կայանալիք արտահերթ ընտրություններում:
«Ֆոլքսվագեն Տուառեգ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում հետընթաց կատարելիս` վրաերթի է ենթարկել 27-ամյա տղամարդու և կնոջ ու 1-ամյա տղայի: Վարորդը նրանց տեղափոխել է հիվանդանոց:
Գյումրու տնակային ավանները գնալով մեկուսանում և վերածվում են առանձին համայնքների՝ համայնքի ներսում: Տնակային ավաններում մեր երկարատև դիտարկումները ցույց են տալիս, որ դրանցում ծնված ու մեծացած երիտասարդներից շատերը ամուսնանում և կազմելով նոր ընտանիք, բաժանվում են տնակներում բնակվող իրենց հայրական ընտանիքներից ՝ տեղափոխվելով կրկին տնակ:
Արմատը հարուստ է C վիտամինով մինչև 250 մգ` 100 գ հումքի մեջ, պարունակում է B խմբի վիտամիններ, կարոտին, գլիկոզիդներ` սինիգրին և գլիկոնաստուրցին, ֆլավոններ, մանանեխի (0,15-0,21%) և ալլիլի եթերային յուղեր, օրգանական թթուներ, կալիում, նատրիում, կալցիում, ֆոսֆոր, մագնիում, ծծումբ, քլոր, երկաթ, ցինկ, նաև ածխաջրեր, օսլա, ազոտային նյութեր, ճարպեր։
Քիչ առաջ Ուկրաինայի խորհրդարանը՝ Ռադան ձայների մեծամասնությամբ որոշում ընդունեց նախագահ Վիկտոր Յանուկովիչին անվստահություն հայտնելու վերաբերյալ:
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ և լքել երկիրը: Այդ մասին նա ասել է «112 Украина» հեռուստաընկերության եթերում հեռարձակված տեսաուղերձում:
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երեխաները վերարտադրում են տեսարաններ «Օսկարի» հավակնող լավագույն 8 ֆիլմերից՝ «Կապիտան Ֆիլիպս», «Նա», «Խարդախություն ամերիկյան ձևով», «Գայլը Ուոլ-Ստրիտից», «Գրավիտացիա», «12 տարվա ստրկություն», «Նեբրասկա» և «Գնորդների դալլասյան ակումբը»:
Փետրվարի 17-21-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 88,790,356 ԱՄՆ դոլար 411.38 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 112,695,864 ԱՄՆ դոլար 412.88 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Կիևի երկու այն շենքերում, որտեղ Inter հեռուստաալիքի աշխատակիցներն են (Չուսևա և Դմիտրևսկայա փողոցների վրա), էվակուացիա է հայտարարված: «Մեզ 10 րոպե ժամանակ են տվել, որպեսզի հավաքենք մեր իրերը և հեռանանք շենքից: Պատճառը չեն ասել»,- Իտերֆաքս-Ուկրաինայի թղթակցին ասել է հեռուստաալիքի աշխատակիցը:
Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
shamshyan.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է փետրվարի 19-ին Երևանում տեղի ունեցել ողբերգական ավտովթարը, ինչի հետևանքով վարորդն ու 2 ուղևորները տեղում մահացել էին:
Մի քանի օր առաջ ԵԿՄ համագումարում նախագահ Սարգսյանը ասաց, որ ընդդիմադիրները լավը չեն տեսնում ու ցեխ են շպրտում իշխանության վրա։
Ուկրաինայի նախագահի խորհրդական Աննա Գերմանը հերքել է նախագահ Վիկտոր Յաուկովիչի հրաժարականի մասին տարածված լուրերը: «Интерфакс-Украина»-ի թղթակցի հարցին՝ արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են երկրի ղեկավարի հրաժարականի մասին լուրերը, Աննա Գերմանը պատասխանել է. «Ոչ»: Նա նաև տեղեկացրել է, որ Յանուկովիչն այժմ գտնվում է Խարկովում, որտեղ հանդիպել է լրագրողներին և հանդես է եկել տեղական հեռուստաընկերությամբ:
Ուկրաինայի գլխավոր Ռադան ընդդիմադիր «Բատկիվշինա» խմբակցության պատգամավոր, հայազգի Արսեն Ավագովին նշանակել է Ներքին գործերի նախարարի պաշտոնակատար:
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հրաժարական է տվել: Այս մասին քիչ առաջ հայտարարել է «Բատկիվշինա» խմբակցության պատգամավորը: «Ես կարծում եմ, որ հիմա պաշտոնական հաղորդագրություն այդ մասին կտարավի, որ Յանուկովիչն արդեն հրաժարական է տվել, իսկ Յուլյա Տիմոշենկոն էլ ազատության մեջ է»,- Ինտերֆաքսի փոխանցմամբ՝ ասել է պատգամավորը:
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն ազատության մեջ է: Այս մասին տեղեկացնում է lenta.ru-ն՝ հղում անելով Associated Press-ին:
168.am-ը ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեց՝ արդյոք «ղալաթ անել» արտահայտությունը կարո՞ղ է հիմք հանդիսանալ իրավական գործընթաց սկսկելու համար:
Նույն Ամերիկայում կուտակային պարտադիր համակարգի կիրառումը բազմազան խնդիրներ է առաջ բերել և ես զարմանում եմ, որ դեսպանը տեղյակ չէ դրանցից: Նա պետք է տեղյակ լիներ, թե իր երկրում այս համակարգի ներդրումը ինչպիսի պայթյունավտանգ խնդիրներ է առաջացրել և այնուհետև ինչպես է վերանայվել, ինչպես է ձևափոխվել այդ համակարգը: Ես չեմ կարծում, թե մենք պետք է հատուկ կարևորենք կամ հատուկ դեբատներ անցկացնենք այն մասին, թե ինչ է մտածում կամ ինչ է ասում Ջոն Հեֆերնը թեմայի շրջանակներում:
Երևանի Լենինգրադյան փողոցի և «Նոյ» թաղամաս տանող ճանապարհի խաչմերուկում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 63-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Եթե նա ուշադրություն դարձնի հայ հասարակության արտահայտած մտահոգություններին, ապա կտեսնի, որ հարցերի մեծ մասը կապված է նրա հետ, որ երկրին իշխանությունները տնտեսական զարգացում չեն խոստանում, և որ հնարավոր է վերադարձ չլինի: Եթե Հեֆերնը վերանա այս գործոններից, գուցե իր ասածները ճշմարիտ լինեն, բայց այս գործոնները չափազանց վճռորոշ են:
Վարչապետ Սարգսյանը Սոչիում կհանդիպի ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին: Հանդիպմանը զրուցակիցները կքննարկեն երկկողմ հարաբերություններին առնչվող օրակարգային մի շարք հարցեր: Կողմերն անդրադարձ կկատարեն նաև Եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի մասնակցությանը:
Իգոր Մուրադյանի կարծիքով՝ բոլորը հույս ունեն ստանալ այս խաղի վերջին սեանսը Ռուսաստանի աջակցությամբ. «Հայաստանում քաղաքական կյանքը մահացել է, այն չկա: Եվ այս պարագայում ես անգամ չգիտեմ էլ՝ իմաստ ունի՞ հայ սպառողի, հասարակության համար մտածել, թե ինչ է կատարվում Ուկրաինայում, հարց է տրվում` ինչո՞ւ, ինչի՞ համար: Միակ բանը, որ մնում է՝ հետաքրքրասիրությունն է: Իմ կարծիքով՝ դրանով սահմանափակվում է»:
Ամփոփվել են «Հայկյան» մրցանակ՝ «Լավագույն երիտասարդական գիտական նվաճում»-2013 մրցույթի արդյունքները։
Կամրջից դեպի Արգիշտի փողոց` աջ լրացուցիչ սեկցիան դառնում է երկշարք և միշտ բաց, Մաշտոցի պողոտայից դեպի Արգիշտի փողոց` ձախ երթևեկությունը փակվում է և թույլատրվում է կատարել հետադարձ, Արգիշտի-Մաշտոց խաչմերուկից ձախ` երթևեկությունը փակվում է և Արգիշտի փողոցից դեպի Գրիգոր Լուսավորիչ փողոցի խաչմերուկի հատվածը դառնում է 5 շարք, որից 2-ը հասնում է Իտալիայի փողոց, իսկ աջ` Գրիգոր Լուսավորիչ` 3 շարքով, նախկին 2-ի փոխարեն:
ՄՆ-ի դեսպանը ներքաշված է մի հարցում, որտեղ ԱՄՆ-ը կարծես թե պետք է չեզոք դիրք ունենա: Բայց տեսնում ենք, որ ցուցաբերում է շահագրգռված դիրքորոշում: Նաև տեսանելի է այն նույն երևույթը, որը կար և Սերժ Սարգսյանի ելույթում, այսինքն` ի սկզբանե պնդում է արվում, որ տվյալ որոշումն օրենսդրական է և դրանով ասվում է, որ ձևական է Սահմանադրական դատարանում գտնվող այդ հայցը: