Բաժիններ՝

Սեքս խանութ` Հայաստանում. Թաքնված նախասիրություններ` սկուտեղի վրա. medialab.am

medialab.am-ը գրում է. Հայաստանում հրապարակայնորեն հայտնի որոշ անձինք իրենց ինտիմ կյանքը ավելի բազմազան և հետաքրքիր դարձնելու համար օգտվում են մարկիզ դը Սադի խորհուրդներից:

«Մարդ կա, որ հանրությունում բավական հայտնի է, և  հայտնի է որպես պուրիտան անձնավորություն, բայց մեզնից գնում է, օրինակ, մտրակ,- «Մեդիալաբին» ասում է առաջին օնլայն սեք խանութի տնօրեն Տիգրանը,- մենք դա ենթադրում ենք, որովհետև պատվիրված ապրանքը տանելու գալիս է թիկնապահը, որի մեքենայի համարանիշներն ամեն ինչ ասում են»:

Տիգրանն ասում է, որ որպես կանոն՝ մտրակի գնորդները միաժամանակ վերցնում են բիրտ սեքսի վերին ելևէջները վայելելու համար անհրաժեշտ աքսեսուարների ամբողջություն՝ ձեռնաշղթա, դիմակ, սաղավարտ և նույնիսկ դնչկալներ՝ մարմինը ձաղկելիս տնքոցները զսպելու և ծայրագույն զգացողություններ վայելելու համար:

Այս պարագաների օգտագործումը սեռական կյանքում խոսում է սադոմազոխիզմի մասին, որը ենթադրում է սեռական հարաբերություն՝ ցավի և նվաստացման տարաբնույթ տարրերի զուգակցմամբ:

Տիգրանն ասում է, որ սեքսում սուր զգացողություններ վայելելու մարդկանց ցանկությունը շատ նորմալ է ու դրական է գնահատում այդ մոտեցումը:

«Եթե մարդիկ ունեն դրա ցանկությունը և ամբողջ աշխարհում էլ դա անում են, ինչո՞ւ դա չպետք է լինի Հայաստանում,- հարցնում է նա,- ինչի հայերը ուրիշ տեսակի մա՞րդ են»:

Այդպես չեն մտածում հասարակական որոշ շերտերի ներկայացուցիչներ, որոնք օնլայն սեքս խանութից գնելով բիրտ սեքսի պարագաներ՝ կարծում են, որ հային հարիր չէ  Թրիերի «Նիմֆոմանուհու» դիտումը:

«Պատվիրում են ահռելիորեն երկար ու հաստ՝ 25սմ չափի առնանդամներ, որոնցով ես չգիտեմ ինչ են անում,- ասում է նա,- շատերն ասում են, որ կատակ-նվեր են տալու իրենց ընկերոջ հարսանիքին, բայց ես չեմ հավատում, որովհետև երբ նույն հաճախորդը նույնից մի քանի անգամ է գնել, ուրեմն լավ էլ օգտագործում են»:

Առնանդամների գինը տատանվում է 5000-45000 դրամ շրջակայքում:

Ամենաթանկ հաճախ վաճառվող իրը կիսալուսնաձև հեշտոցային վիբրատոր է, որը սեռական հարաբերության ժամանակ հագնում է կինը՝ իրեն և զուգընկերոջը մարմանական վայելքը սրելու համար: Այն արժե 58 հազար դրամ: Տիգրանն ասում է, որ այս պարագան հաճախ գնում են նաև ամուսինները:

Ամենաքիչ վաճառվող պարագան տիկնիկն է: Խանութի գոյության 8 տարիների ընթացքում վաճառվել է ընդամենը 5 տիկնիկ, որից, ի դեպ, 3 հատը՝ Տիգրանի խոսքով գնել են մարդիկ՝ իրենց հարազատի համար, որ գտնվում է քրեակատարողական հիմնարկում(բանտում):

Նույն այդ շերտերը մի քանի տարի առաջ արգելեցին նաև Սրջան Գոլուբովիչի «Պարադա»՝ միասեռականների թեմայով արված ֆիլմի ցուցադրությունը, մինչդեռ նրանցից որոշները հենց թաքնված միասեռականներ են(այդ մասին Մեդիալաբը կգրի հաջորդիվ):

2005թ. սկսած Տիգրանն ընդգրկված է սեքս պարագաների առևտրում: Դեռևս այդ տարիներին նա արդեն զբաղվում էր օնլայն առևտրով՝  վաճառելով ծաղիկներ, խաղալիքներ ու խմորեղեն: Հետո նա սկսեց համագործակցել Կասկադի հարևանությամբ գործող «Sex and life» կոչվող օֆֆլայն սեքս խանութի հետ, վաճառելով նրանց ապրանքը: Այն շատ արագ փակվեց, քանի որ մարդիկ պարզապես ամաչում էին մտնել խանութ:

«Մենք իրացնում էինք նաև իրենց ապրանքը, իսկ երբ խանութը փակվեց՝ մենք գնեցինք մնացած տեսականին ու տեսնելով, որ պահանջարկն աճում է՝ սկսեցինք զբաղվել միայն դրանով»,- ասում է Տիգրանը:

Աննա Մուրադյան
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս