Կասկածվում է դիակի առկայություն (լրացված)
Փետրվարի 18-ին, ժամը 12.18-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղում` կոյուղագծերի 3-րդ դիտահորում կասկածվում է դիակի առկայություն. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի ջրասուզական ջոկատը և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Որոնողական աշխատանքներին մասնակցել են նաև ոստիկանության ԵՔՎ քրեական հետախուզության օպերատիվ խումբը և «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի աշխատակիցները:
Զննվել է կոյուղագծի 50 դիտահոր:
Ժամը 18.30-ի դրությամբ որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք:
***
Փետրվարի 20-ին, ժամը 10.39-ին կոյուղագծի դիտահորերում դիակի որոնողական աշխատանքները շարունակելու համար դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ-ի փրկարարական ջոկատը:
Ժամը 18.30-ի դրությամբ որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք:
***
Փետրվարի 21-ին, ժամը 13.30-ին կոյուղագծի դիտահորերում դիակի որոնողական աշխատանքները շարունակելու համար դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ-ի փրկարարական ջոկատը:
ՀՀ ԱԻՆ