Երևանում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի փորձագետների հանդիպումը հետաձգվել է
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում այս օրերին Երևանում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի փորձագետների հանդիպումը հետաձգվել է ադրբեջանական կողմի խնդրանքով:
Ադրբեջանական կողմն այս փուլում հանդիպման անցկացումը համարում է ոչ նպատակահարմար․ հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

