Նրանք նաև հայտարարել են, որ Ուկրաինայում իրագործվում են անելանելի սցենարներ, որոնք տանում են դեպի քաղաքացիական պատերազմ ու պետության փլուզում:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի ունեցած ոչ իշխանական և իշխանական ուժերի համատեղ խորհրդակցությունից հետո ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, լրագրողների հետ զրույցում ասաց, թե իշխող կոալիցիայի կողմից գազի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախաձեռնության շուրջ «Բարգավաճ Հայաստանի» առաջարկներն ընդունվել են:
Այս մասին նշված է Ուկրաինայի ՆԳՆ-ի կայքում:
Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածությանը ՀՀ անդամակցության շրջանակում միասնական տեղեկատվական տարածության և ինտեգրացված տեղեկատվական համակարգի ստեղծման նպատակով ՀՀ կառավարությունը նշված համակարգի ազգային սեգմենտի ստեղծման լիազոր մարմին է ճանաչել ՀՀ կառավարության աշխատակազմը:
Պարզվում է, որ հանձնաժողովը, ի տարբերություն ներկայացված առաջին նախագծի, էական սահմանափակումներ է մտցնում հրապարակայնության մասով: Այսինքն՝ նիստերը պետք է դռնփակ լինեն, ինֆորմացիայի տարածման հնարավորություն չպետք է լինի և այլն, և այլն: Սա քաղաքական բանակցությունների էթիկայի շատ լուրջ խախտում է՝ իրենք իրենց բերած առաջարկը փոխել են:
Ստամբուլի ոստիկանությունը ձերբակալել է 4 մարդու:
Կոչ ենք անում ձեզ լինել ձեր աշխատակիցների կողքին, և չծառայել որպես գործիք ՀՀ կառավարության ձեռքին և չնպաստել այս պետական թալանին: Ձեզ մոտ պահված գումարները փոխանցեք ձեր աշխատակիցներին և դրանով իսկ զերծ կմնաք դրմական միջոցները ձեր հաշիվներում պահելով աշխատակիցներին անդառնալի վնասներ պատճառելուց՝ կորցրած եկամուտների տեսքով, որի դեպքում կարող են սկսվել դատական քաշքշուկներ:
«Ես կոչ եմ անում մեր գործատուներին, աշխատակիցներին` որևէ փոխանցում չանել, ֆոնդի ոչ մի ընտրություն չիրականացնել: Եվ սրա համար որևէ պատասխանատվություն չի առաջանա»։
Հանրապետության Նախագահը շրջել է ժամանակակից պահանջներին համապատասխան կառուցված և նոր սերնդի բժշկական սարքավորումներով հագեցած կենտրոնում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, հանրությանն առաջարկվող բժշկական ծառայությունների որակին, բուժանձնակազմի և կենտրոնի ղեկավարության հետ զրուցել «Սլավմեդ»-ի ընթացիկ և հետագա զարգացման ծրագրերի մասին:
Նշվում է, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները որոշակիորեն սրվել էին նախորդ տարվա ամռանը «Գեզի» այգու համար բողոքի ակցիաների ժամանակ, ինչը ևս մեկ անգամ տեղի ունեցավ դեկտեմբերի 17-ին Թուրքիայում իրականացված հակակոռուպցիոն գործողությունից հետո:
«Տեղեկություններ են ստացվում զրահատեխնիկայի տեղաշարժերի, ուժայինների, ոստիկանության վերակենտրոնացման մասին, իսկ կիևցիները և նրանք, ում դուր չի գալիս այն,ինչ կատարվում է, իրենց հերթին փորձում են արգելափակել ուժայինների տեղաշարժը: Բացի Կիևից` մի շարք շրջաններում ոստիկանությունը և հատուկ ծառայություններն անցնում են ժողովրդի կողմը:
Մեր ընդդիմախոսները, պնդելով, թե կուտակային վճարի չափն իրականում 6.6-13 % է, հաշվում են հարկված եկամտի նկատմամբ, սակայն պետք է բարեխղճություն ցուցաբարել և բացատրել ամբողջությամբ:
Այս մասին հայտարարել է Լատվիայում Ադրբեջանի դեսպանատան աշխատակից Գերայ Մուրադովը:
Ուկրաինայի իշխանությունները պատասխանատվություն են կրում արյունահեղություն թույլ չտալու և մարդկային կյանքերը պահպանելու համար:
Ըստ նախաքննության, Սաֆարյանի սպանությունը պատվիրել և կազմակերպել է Իսրայել Սարգսյանը, ով էլ հանցանքը թաքցնելու նպատակով սպանել է սպանությունը կատարած Մոսոյին ու դիակը թաքցրել կոյուղու դիտահորում:
Գերմանիայի իշխանությունները DHKP-C-ը ճանաչել են որպես ահաբեկչական գործողություն:
«Չորրորդ ինքնիշխանություն» թերթն իր այսօրվա համարում գրել է. Եվրոպայի հայկական միությունների ֆորումի իրավաբանական հանձնախումբը երեկ հրապարակել է «Նաիրիտ» գործարանի վերաբերյալ կատարված ուսումնասիրությունների արդյունքները։
Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարությունը:
Լրագրողն ընդգծեց, որ իշխանությունն է պայքարում ապստամբած ժողովրդի դեմ, այդ իսկ պատճառով սկզբունքորեն սխալ է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին տալ «քաղաքացիական պատերազմ» ձևակերպումը, կամ էլ Մայդանի հրապարակում հավաքվածներին անվանել «ծայրահեղականներ», ինչպես անում են Ուկրաինայի իշխանությանը սպասարկող լրատվամիջոցները կամ ռուսաստանյան քարոզչական մեքենան:
«Որտե՞ղ ենք որ.. փողոցում ենք էլի, փողոցից դուրս ենք գալիս ներս, հետ ենք գնում փողոց, մի ոտներս ընտեղ է, մի ոտներս՝ էնտեղ»,- նշեց նա:
Ընտրությունների մասին դեռ ոչ ոք չի խոսում:
Այս տարվա սեպտեմբերին «Երևան Մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնում բացվելու է հանրահայտ ֆրանսիական «Carrefour» հիպերմարկետը: Ինչպես գրում է Panorama.am-ը, այսօր կենտրոնում լրագրողների համար կազմակերպված պրեսստուրի ընթացքում տեղեկացրել է «Երևան Մոլ» կենտրոնի տնօրեն Վազրիկ Սեկոյանը:
Աշխարհում չկա մի կառավարություն, որից դժգոհ չլինեն, իսկ եթե կա, այ հենց նման կառավարությանը պետք է անվստահություն հայտնել: Այն բարեփոխումները, որոնք կատարվում են, դրանք տևական ժամանակում են տալու իրենց արդյունքները: Էն չուկչայի օրը չպետք է ընկնել, որ կարտոֆիլը ցանում ա, հաջորդ օրը քանդում ա: Պետք է սպասես` մինչև կարտոֆիլը բերք տա: Դժգոհություններ կան` խնդրեմ` պատրաստ ենք լսելու և ամեն օր ենք լսում, դրանց պատասխանում ենք:
Քիչ առաջ Կիևի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ կաթվածահար է եղել Կիևի հասարակական տրանսպորտի աշխատանքը, մասնավորապես, դադարեցվել և երեկվանից փակվել է Մետրոպոլիտենը:
Այսօր ՄԱԿ-ի «Հիմնական փաստեր Միավորված ազգերի կազմակերպության մասին» հրատարակության շնորհանդեսի ժամանակ շատ ուսանողներ, գրադարանի այցելուներ և լրագրողներ համալրեցին իրենց գիտելիքները Միավորված ազգերի կազմակերպության մասին:
իչ առաջ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ մեկնարկեց խորհրդակցություն, որին մասնակցում են նաև ԱԺ ոչ իշխանական ուժերը: Քննարկումը հրավիրվել է ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի՝ գազամատակարարման ոլորտն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկի շուրջ:
2009թ. Միավորված Ազգերի Կազմակերպության որոշմամբ փետրվարի 20-ը հռչակվեց Սոցիալական արդարության համաշխարհային օր: Ցանկացած պետություն, որ կառուցված չէ սոցիալական արդարության կարևորագույն սկզբունքի վրա, որտեղ հասարակությունը բաժանված է մի քանի տասնյակ օլիգարխների և մնացած քաղաքացիների միջև, վաղ թե ուշ վերակազմակերպման հրամայականի առջև է կանգնելու: Մեր երկիրը, ցավոք, չնայած Սահմանադրությամբ հռչակված դրույթին, հեռու է սոցիալական լինելուց:
Փետրվարի 20-ին, ժամը 14.30-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 1 շենքի մուտքում:
Այսօր Երևանի պետական ճարտարագիտական համալսարանում «Դ!եմ եմ»՝ ընդդեմ կենսաթոշակների նոր օրենքի պարտադիր բաղադրիչի կիրառման շարժման ակցիայի ակտիվիստները հանդիպում էին կազմակերպել բուհի ուսանողների և դասախոսների հետ: Հանդիպումը նախատեսված էր իրականացնել համալսարանի բակում՝ ժամը 12:30-ին, երկար դասամիջոցի ժամանակ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Միջխորհրդարանական միությունում բրիտանական խմբի պատվիրակությանը` խմբի ղեկավար Ջոն Ուիթինգդեյլի գլխավորությամբ: Նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում, գոհունակությամբ արձանագրելով, որ պատվիրակության անդամներից ոմանք արդեն մի քանի անգամ այցելել են Հայաստան, քաջատեղյակ են հայ-բրիտանական հարաբերությունների օրակարգին և իրենց ավանդն ունեն երկկողմ փոխգործակցության զարգացման գործում: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ մեր […]