Բաժիններ՝

Պուտինի բանագնացը հրաժարվել է ստորագրել Յանուկովիչի ու ընդդիմության միջև համաձայնագրի նախագիծը. աղբյուր

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի օմբուդսմեն Վլադիմիր Լուկինը, որին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կիև էր գործուղել Ուկրաինայի ղեկավարության ու ընդդիմության և ԵՄ-ի երկրների ներկայացուցիչների միջև բանակցություններում միջնորդության համար, հրաժարվել է ստորագրել Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման ամփոփիչ փաստաթուղթը:

Այս մասին գործակալությանը հայտնել է բանակցային գործընթացին մոտ կանգնած աղբյուրը: Այս տեղեկատվությունը պաշտոնապես դեռ չի հաստատվել: Համաձայնագրով նախատեսվում է վերադարձ կատարել 2004 թվականի Սահմանադրությանը, որը հաստատում է երկրի ղեկավարման խորհրդարանական-նախագահական համակարգ, ինչպես նաև վաղաժամ նախագահական ընտրությունների անցկացում:

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն արդեն իսկ հայտարարել է նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնելու և 2004 թվականի Սահմանադրությանը վերադարձ կատարելու իր պատրաստակամության մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728