Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը` ճոպանուղու տարածքում
Համահայկական ձմեռային 1-ին խաղերի բացման արարողությունը կայանալու է փետրվարի 24-ին, Ծաղկաձորի ճոպանուղու տարածքում, ժամը 20:00-ին: Այդ մասին տեղեկացնում է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն:
Այս պահին խաղերին մասնակցելու հայտ են ներկայացրել 22 քաղաքների 227 մարզիկներ, որոնք կներկայացնեն 11 երկիր: Լեռնադահուկային սպորտի մրցումներում կմասնակցեն մոտ 77 մարզիկ-մարզուհիներ: Դահուկային սպորտի ու սնոուբորդի մրցաշարերին հայտ է ներկայացրել համապատասխանաբար 60 եւ 32 մասնակից: Տափօղակով հոկեյի մրցաշարում հանդես կգան Երեւանի, Մոսկվայի եւ Մոնրեալի հավաքականները:
Նշենք, որ 3 մարզաձեւերը անցկացվելու են Ծաղկաձորում, իսկ տափօղակով հոկեյի մրցաշարը տեղի կունենա Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: